...

Արդեն թռնում ե՞ն

Արդեն թռնում ե՞ն

Կառավարությունը որոշման նախագիծ է հրապարակել, որի համաձայն՝ 2023-2028 թթ «տիեզերական համապարփակ ռազմավարության» համար բյուջեից հատկացվելու է մոտ 34,5 միլիարդ դրամ։ Հաշվի առնելով «տիեզերական գործունեության ոլորտի առևտրայնացման արագ տեմպերը»՝ նախատեսվում է մինչև 2030 թվականը այդ ներդրումների դիմաց ստեղծել մոտ 56,5 միլիարդ դրամի արժեք։

Ծրագրի մանրամասները գաղտնի են պահվում, բայց հաշվի առնելով իշխանությունների գործունեության մեթոդները՝ մեծ ճշգրտությամբ կարելի է կանխատեսել, թե ինչպես է ծրագիրն այդպիսի շահույթ ապահովելու։ Բյուջեից հատկացվելիք գումարների կեսը պաշտոնյաները յուրացնելու են ու դրանով անշարժ գույք ձեռք բերեն, օրինակ, ԱՄՆ-ում կամ Կանադայում, մի քանի տարի անց անշարժ գույքը թանկանալու է, և խնդրեմ՝ շահույթն ապահովված է։ Մյուս կեսով էլ կարելի է տեխնիկական կանեփի պլանտացիաներ հիմնել ու այդպիսով հետազոտել ոչ միայն երկինքը, այլև հեռավոր տիեզերքը։ Ինչ էլ պակասի՝ կարելի է լրացնել «տիեզերական համապարփակ ռազմավարությունը» ծաղրելու համար տուգանքներ սահմանելով։
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   784 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ