...

Արդյոք ովքե՞ր են, հե՜յ

Արդյոք ովքե՞ր են, հե՜յ

«Հետքի» տվյալներով՝ շվեյցարական Credit Suisse բանկում Հայաստանի քաղաքացիների կամ Հայաստանի հետ կապ ունեցող անձանց հաշիվներում ընդհանուր 1,2 մլրդ դոլար կա:

Իսկ ըստ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի՝ 2003-2013 թվականներին Հայաստանից դուրս է բերվել ավելի քան 10 մլրդ դոլար:

«ՉԻ». Մինչ դուք ուշքի կգաք այս թվերից և կհիշեք, թե ում օրոք են Հայաստանից միլիարդավոր դոլարներ դուրս բերվել, ասենք, որ 10 մլրդ դոլարով կարելի էր Հայաստանի բանակը ամենավերջին սերնդի սպառազինությամբ համալրել:

Տակը ահագին կմնար, դրանով էլ հնարավոր կլիներ Բավրա-Մեղրի մայրուղին կառուցել, ամենաբարձր որակի՝ թունելներով, շրջանցիկ ճանապարհներով:

Ու այդքանից հետո էլի գումար կմնար, որով բազմաթիվ տնտեսական և սոցիալական ծրագրեր կիրականացվեին: 

Բայց այդ գումարները դուրս հանողներն այսօր իբր հայրենիքի փրկությամբ են զբաղված:

Խուզարկու, գտի´ր գողին:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1505 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ