...

Արտահերթ երկիր դառնալու ճանապարհին

Արտահերթ երկիր դառնալու ճանապարհին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Շաքե Իսայանն «Իրավունքի» հետ զրույցում ասել է. որ ԲՀԿ-ն ընդդիմության որևէ քննարկման և որոշումների կայացման մեջ ներգրավված չէ և ստեղծված իրավիճակի սահուն և արդյունավետ լուծումը տեսնում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու մեջ:

«Իսկ եթե իշխանությունը կրկին վերարտադրվի, աշխարհում պրակտիկա կա` երկու, երեք, չորս արտահերթ ընտրություններ պետք է կատարվեն, մինչև ունենանք գաղափարական հենք և սառը հաշվարկ: Որովհետև եթե խնդիրը անձին մեկ այլ անձով փոխելն է, դրանով չեն լուծվելու այն բոլոր անվտանգային, սոցիալ-տնտեսական մարտահրավերները, որի առջև կանգնած ենք»,- ասել է նախկին պատգամավորը:

«ՉԻ». Մեզ թվում է, որ եթե հիսունյոթ հատ էլ արտահերթ ընտրություններ լինեն, մեկ է, իրավիճակը չի փոխվի, քանի դեռ այդ իրավիճակը շտկելու, երկիրը դզելու հարցում թե իշխանությունները և թե ընդդիմությունը հստակ ծրագրեր, առաջարկներ, լուծումներ չունեն: 

Էն, ինչ որ ասում են, կենացների դաշտից է: Էս կանենք, էն կանենք, էն հետ կբերենք, նրան կջարդենք, սրան արժանի հակահարված կտանք, մեր հազարամյա պատմությունը, հայուգենը և այլն: Մի մասին չես կարող հավատալ, որովհետև 20 տարի ժամանակ են ունեցել այդ կենացներն իրագործելու համար, բայց չեն արել: Մի մասին էլ չես կարող հավատալ, որովհետև կենացները իրագործեցին, բայց ոչ թե հայերի, այլ ադրբեջանցիների:

Հիմա այն, ինչ կատարվում է դրսում, ընդամենը պայքար է իշխանության համար, այլ ոչ թե պետության: Ու ի՞նչ պիտի փոխի արտահերթ ընտրությունը, եթե վստահություն չկա քաղաքական դաշտում գործող ուժերի հանդեպ. ոչ մի բան: Ոնց որ ասում են, մենակ «դակումենտացիան» է շատանալու: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1288 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ