...

Ասեք, կանեն

Ասեք, կանեն

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը X-ում գրել է. «Մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգության մասին լուրերով: Կոչ եմ անում երկու կողմին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից»:

«ՉԻ». Չգիտենք, թե ինչ փոխհրաձգության մասին է խոսել ԵԽ գլխավոր քարտուղարը: 

Հա, լավ, հասկացանք: Երևի իրեն զեկուցել են, թե գիտե՞ք, հայերը դաժանաբար կրակել են ադրբեջանցիների վրա, մարդ է վիրավորվել, ՀՀ ՊՆ-ն նույնիսկ խոստացել է պատժել մեղավորներին, բայց մինչև գտնեին մեղավորներին, ադրբեջանցիները նեղացած կրակել են ու 4 հայ զինվոր է զոհվել: 

Հիմա որ մենք քննադատենք եվրոպական կառույցի ղեկավարին, թե կողմնակալ մոտեցում է ցուցաբերում, կասեն՝ մեզանից ի՞նչ եք ուզում, դուք եք պաշտոնապես ընդունել, որ միջադեպը ձեզանից է սկսվել: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   341 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ