...

Աստղերը հուշում են. Արմեն Սարգսյան

Աստղերը հուշում են. Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյան. Կենդանակերպի նշանը՝ Թենզորազավր

Շաբաթը կանցնի այնպես, ինչպես անցնում է միշտ՝ «Թագավոր լինելուց լավ բան» երգի հնչյունների ներքո:

Երկուշաբթի երեխաները կդիմեն պաղպաղակ ուտելու խնդրանքով: Որպեսզի չնեղանան մերժելու համար, կհայտարարեք, որ սահմանադրական լիազորությունները թույլ չեն տալիս մարտ ամսին պաղպաղակ ուտել: 

Երեքշաբթի կվառեք բարբեքյուն: Դիտողությանը, որ վառել եք, կհայտարարեք՝ լիազորություն չունեք կրակի վրա ջուր լցնելու:

Չորեքշաբթի առավոտյան կարճատև այցով կլինեք Հայաստանում: Արժե չեքին լինել, որպեսզի հետևորդները իմանան, որ երբեմն նաև Հայաստանում եք լինում:

Հինգշաբթի ծավալուն հարցազրույց կտաք արտասահմանյան պարբերականներից մեկին: Ընթերցողները գլուխ կկոտրեն՝ հասկանալու, թե ո՞ր երկրի նախագահն եք և ընդհանրապես ինչո՞ւ եք հարցազրույց տվել:

Ուրբաթ օրը 4 հոգու գեներալի ուսադիրներ կշնորհեք, 6 հոգու նախարար կնշանակեք, երեք հոգու կհեռացնեք աշխատանքից: Իմաստ չունի ազգանունները կարդալ, միևնույն է, դրանք ձեզ բան չեն ասելու: Շատ խորանալու դեպքում, Փաշինյանը կարող է ևս մեկ անգամ պահանջել ձեր անձնագիրը:

Շաբաթ-կիրակին անցկացրեք տանը՝ Լոնդոնում, Երևանում խառնակ իրավիճակ է, իմաստ չունի ճամփորդել և անցավ գլուխը ցավի տակ դնել:

«Չորրորդ իշխանություն», թիվ 23, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   2442 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ