...

Աստղերը հուշում են. Արթուր Վանեցյան

Աստղերը հուշում են. Արթուր Վանեցյան

Արթուր Վանեցյան. Կենդանակերպի նշանը` ՆԱՈՒշնիկ:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի վճռական իրադարձություններով:

Երկուշաբթի օրը թվիթերում գրառում կկատարեք, որ պատրաստվում եք գրառում կատարել:

Երեքշաբթի օրը Ռամզան Կադիրովը, Լևոն Քոչարյանն ու Միքայել Մինասյանը ֆեյսբուքում կընդունեն ձեր «դրուժիծ անելու» հայտերը:

Չորեքշաբթի օրը ձեր հերթական ստատուսը ոչ ոք շեյր չի անի. ստիպված կդիմեք վճռական գործողությունների:

Հինգշաբթի դատի կտաք «Հայկական Ժամանակին»՝ հայտարարելով, որ դա երկիրը փրկելու միակ ճանապարհն է:

Ուրբաթ օրը ձեր հեռախոսում «download» կանեք «Գաղտնալսում» ու «Օդնոկլասնիկի» ծրագրերի հավելվածները:

Շաբաթը և կիրակին կանցկացնեք ձեզ «ռասկրուտկա» չանող լրատվամիջոցների գաղտնալսմամբ:

«Չորրորդ իշխանություն», թիվ 17, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   2857 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ