...

Աստղերը հուշում են. Ռոբերտ Քոչարյան

Աստղերը հուշում են. Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյան. Կենդանակերպի նշանը՝ Հավայիլուսն

Այս շաբաթը լիառատ է շինիչ և պատասխանիչ իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կխոստովանեք, որ Կոսովոյի նախադեպից եք ոգևորված եղել, երբ ձեզ ալբանացի եք համարել:

Երեքշաբթի օրը՝ որքան էլ Նարեկ Կիրակոսյանը ձեզ ծնգլահան անի, վճռականորեն կպատասխանեք, որ Արցախը երբեք չի լինի... Արցախը երբեք չի լինի... մի խոսքով, Սերժ Սարգսյանը թող ասի:

Չորեքշաբթի օրը սկսվում է մեքենաների ապահովագրման սեզոնը. տնտեսական աճ, դրամական ներհոսք, բարձր տրամադրություն:

Հինգշաբթի օրը կլայքեք Ռուսաստան-Բելառուս միության ֆեյսբուքյան և տիկտոկյան էջերը. համար թողեք, որ ձեր հետ կապ հաստատեն:

Ուրբաթ օրը ՍԴ-ն օրինական կհամարի ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը. տրամադրության անկում, ծանր դեպրեսիա` միայն աշխատավարձով ապրելու հեռանկարից:

Շաբաթ-կիրակի օրերին գնացեք, մի քիչ սարերում զբոսնեք, մի քիչ ցրվեք. վայելեք հայկական սարի յոգուրտն ու շփվեք չոբանների էլեկտորատի հետ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3406 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ