Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 9-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակներում մաքսատուրքից ազատել է մի քանի ընկերությունների:
Մասնավորապես, մաքսատուրքից ազատվել է «ԱՐՄԵՆԻԱՆ ՀԵԼԻՔՈՓԹԵՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը նախատեսում է իրականացնել 1,27 մլրդ դրամի ներդրում ուղղաթիռի ձեռքբերման համար։
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել... 2 նոր աշխատատեղ:
«ՉԻ». Մենք, ճիշտն ասած, ուզում ենք մեզ համար մի հատ ավտո առնել, տենց, մի 8 միլիոն դրամի չափով պատրաստ ենք ներդրումներ կատարել, ավելին՝ նախատեսում ենք այդ ծրագրի շրջանակներում ստեղծել 1 (մեկ) նոր աշխատատեղ:
Ընդ որում, մեքենան հենց նենց չենք ուզում գնել, լուրջ ծրագիր է, այդ ավտոյով ամիսը մի քանի անգամ նախատեսում ենք գնալ մարզեր, հետո վերադառնալ Երևան:
Երևի այս ծրագիրը ներկայացնենք կառավարությանը, մեքենայի «ռաստամոժկի» փողից ազատեն: Որ էս ծրագիրը աշխատի, կառավարությունն ընդառաջ գնա մեր ներդրումային առաջարկին, երևի մի հատ էլ ներդրում անենք, երկրորդ ավտոն բերենք: