...

Ախ, էսպես էլ գիժ ամիս

Ախ, էսպես էլ գիժ ամիս

Ապրիլի 6-ին Պենտագոնի կայքում «Defender 2023» բազմազգ զորավարժության մասին հաղորդագրության մեջ մասնակից երկրների ցուցակում նշված էր նաև Հայաստանը: Որոշ ժամանակ անց, սակայն, ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը խմբագրեց հաղորդագրությունը, և Հայաստանն այլևս մասնակիցների ցանկում ներառված չէր: «Արմենպրեսի» հարցին, թե ի վերջո, ՀՀ ԶՈՒ-ն մասնակցելո՞ւ է այդ զորավարժությանը, ՀՀ ՊՆ-ն պատասխանել է. «ՀՀ պաշտպանության նախարարությունը ընթացիկ տարում պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ զորավարժությունների՝ KFOR (Կոսովոյի ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին»:

«ՉԻ». Դուք պետք է տեսնեիք, թե երեկ ինչ էր կատարվում սոցցանցերում: Երբ Պենտագոնի կայքում հաղորդագրություն տեղադրվեց, որ Հայաստանը մասնակցելու է «Defender 2023» բազմազգ զորավարժությանը, մեր արևմտամոլ սեգմենտը մի տոնախմբություն, մի խինդ, մի ծիծաղ, հպարտանում էին, որ Ռուսաստանին շախ ու մատ են արել, հիանում մեր արտաքին ճկուն քաղաքականությամբ:  

Բայց հետո, երբ Հայաստանի անունը ջնջեցին զորավարժությունների մասնակիցների ցանկից, մի սուգ, մի լաց ու կոծ, ողբ, մի անիծել էին անիծում ռուսներին, որ ճնշել են մեր իշխանություններին, եսիմ ինչ են ասել, սպառնացել:

Հիմա նորից շունչները տեղն է ընկել, նորից հպարտություն, տոնական տրամադրություններ, հրաշալի հեռանկարներ են նկարագրում, թե Հայաստանն ինչ է շահելու այս զորավարժություններից, որոնց մասնակցելու է: 

Բայց ասենք՝ շատ մի ուրախացեք: Մի շտապեք, կարող է հենց այսօր էլ կյանքը նորից շուռ գա: Սուգի համար տեղ պահեք: 

Բոլոր դեպքերում, հաշիվն առայժմ 2:1 է՝ հօգուտ արևմտյան զորավարժությունների:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   281 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ