...

Այս մեկը բաց էինք թողել

Այս մեկը բաց էինք թողել

Ֆեյսբուքյան օգտատեր Անի Մխիթարյանը գրել է. «Այսօր հիմնականում այն մարդիկ են ասում, թե առաջին պատերազմը հաղթանակ չէր, ովքեր մինչև երկրորդ պատերազմն ասում էին, որ Ղարաբաղի հարցը լուծված ա։ 

Անբարոյականությունը սահմաններ չունի այդ մարդկանց դեպքում»:

«ՉԻ». Մի քիչ ջղայնացած ենք, որ այս պահը բաց ենք թողել, առաջինը մենք չենք ասել, բայց մյուս կողմից էլ ուրախալի է, որ սոցցանցերում նման տեսակետներ են շրջանառվում:

Բայց իսկականից էլի, մի հատ նայեք, համեմատեք, ստուգեք, թե ովքեր են 2020-ի աղետաբեր պատերազմից հետո ճամարտակում այն մասին, որ 1990-ականներին չենք հաղթել, որ 1994-ի զինադադարն իրականում կապիտուլյացիա էր, որ ամեն ինչ որոշվել է 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրով և այլն:

Բոլոր նրանք, ովքեր մինչև պատերազմը, 20 տարի շարունակ պնդել են, թե Ղարաբաղի հարցը լուծված է, ու քանի որ լուծված է, զիջումներ անելը դավաճանություն է, ինչ-որ Շուշիի հռչակագիր էին տարածում, Քարվաճառի հռչակագիր, որ Արցախը նաև կողքի 7 շրջաններն են, դրանք մերն են, մենք պատերազմով վերցրել ենք, մեզանով ենք արել, կադաստրից էլ սեփականության վկայական ենք հանել, ուրեմն հարցը լուծված է:

Ու այս նույն տարատեսակ «արծիվները», հանկարծ քարոզչաբանական համալսարաններից դուրս գալով, սկսել են հակառակը պնդել: Իմիջիայլոց, էդ քարոզչաբաններից մեկը Քարվաճառի ոչմիթիզական հռչակագիրը ստորագրողներից մեկն է: Էն որ հիմա Մադլեն Օլբրայթի յուբկի տակից ինչ-որ թղթեր է հանում ու դրանցով ապացուցում, որ Ղարաբաղի հարցը վաբշե լուծված չէր:

Ու լավ է, որ սրանց աներեսությունները մեկ-մեկ հիմա ջրի երես են հանում: Երեկ աչքներովս ընկավ մի տեսանյութ, որտեղ «Ջաբրայիլի արծիվը» Ղարաբաղի հարցը լուծված է համարում, նոր պատերազմը՝ բացառված: Նման տեսանյութեր, հոդվածներ, ստատուսներ հաստատ շատ կան: Մանրից պետք է հանել, դեմները դնել: Այսինքն՝ դնես-չդնես, մեկ է, աներեսության եզրագիծն անցել են, չեն ազդվի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2218 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ