...

Այսպես էլ ապրում ենք

Այսպես էլ ապրում ենք

Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը գրել է. «Պարզվում է Հայաստանում ամեն ինչ կարող է պատահել… ամիսներ առաջ «Արտավազդ»-ի հայտ ես ներկայացնում, ընտրվում ես երկու նոմինացիաներում: Հետո հրավիրվում և սիրով ներկա ես գտնվում մրցանակաբաշխության եզրափակիչ փուլին և պարզվում է, որ վերջին րոպեին քեզ հեռացրել են մրցույթից, առանց նվազագույնը տեղյակ պահելու… ավելի մեծ խայտառակության իմ ողջ բեմական կյանքի ընթացքում չէի հանդիպել: ԱՄՈ՛Թ! Փակե՛ք ձեր գրասենյակը…

Հ.Գ. Ի միջի այլոց, մինչ այս պահը մենք «Արտավազդ»-ի կայքում նոմինացված ենք»:

«ՉԻ». Ռուսաստանի ՊՆ-ն իր կայքից ջնջել է այն քարտեզը, որտեղ Փարուխն ու Քարագլուխը ադրբեջանցիների վերահսկողության տակ են: Այդպես է ասում մեր ֆեյսբուքահայերի մի մասը: Կամ չի ջնջել. դա էլ են ասում:

Մեղավորը ռուսներն են, որոնք ադրբեջանցիների հետ ինչ-որ պայմանավորվածություններ են ձեռք բերել: Սա ասում են արևմտամետները:

Կամ էլ մեղավորը հայերն ու թուրքերն են, որոնք ինչ-որ պայմանավորվածություններ են ձեռք բերել: Սա էլ քոչարյանական ընդդիմությունն է ասում:

Պետք է Ռուսաստանի վարքագծի վերաբերյալ կոշտ դիրքորոշում հայտնել: Սա ասում են արևմտամետները:

Արցախում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ պետք է կոշտ դիրքորոշում հայտնել իշխանությունների հանդեպ: Ընդդիմությունն է ասում: 

Վեդիում իշխանությունները ջախջախիչ հաղթանակ են տարել: Սա իշխանական լրատվամիջոցներն են գրում:

Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից. սա ընդդիմության ջախջախիչ հաղթանակն էր: 

Սրանք էսօրվա իրադարձություններն էին համառոտ, բայց՝ ճշտոտ: Նայեք, ով՝ ինչով է զբաղված, ինչ է ասում, ում է ասում: Էս արանքում գոնե մի հատ մշակութային լուր պետք էր խցկել: Թող իմանան, որ մշակութային կյանքը Հայաստանում եռում է, ինչի մասին Հասմիկ Պապյանը գրել է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1223 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ