...

Բա մեզ պետք ա՞ Սևանը, տարվա 10 ամիսը ջուրը սառն ա

Բա մեզ պետք ա՞ Սևանը, տարվա 10 ամիսը ջուրը սառն ա

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Սևանա լճի մակարդակն իջել է ամբողջ 16 սանտիմետրով։ Իրականում սա մանիպուլյատիվ տեղեկատվություն է, առավել ևս՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության պայմաններում։ Նրա օրոք Սևանա լճի մակարդակը պետք է չափել ոչ թե մետրով, այլ դրամով, իսկ կոնկրետ այդ լուրը պետք էր հաղորդել այսպես՝ «Սևանի մակարդակն իջել է 2,3 միլիարդ դրամով կամ մոտ 5 միլիոն դոլարով»։

Բանն այն է, որ Սևանի մակարդակի՝ մեկ սանտիմետրով իջնելու դեպքում լճի ջրի ծավալը նվազում է մոտ 13 մլն խորանարդ մետրով, իսկ դա, եթե օգտագործվի միայն որպես ոռոգման ջուր, արժե մոտ 145 մլն դրամ։ Հիմա բազմապատկեք 16-ով․․․ Էլ չենք խոսում այն մասին, որ այդ ջրով նաև էժան էլեկտրաէներգիա է արտադրվում։ Այնպես որ՝ Սևանը միայն մեզ համար է լիճ, իշխանությունների համար «քյաշ փող» է։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, եթե հիշում եք, ժողովրդից պողպատյա մանդատ է ստացել ու պարտավոր չէ հաշվետու լինել, թե ինչպես է ծախսում պետության կամ հպարտ քաղաքացիների փողերը։
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2115 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ