...

Այս բացիլակիրներին պետք է մեկուսացնել

Այս բացիլակիրներին պետք է մեկուսացնել

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Կորոնավիրուսն այսօր աշխարհում շատ խնդիրներ է ստեղծում, բայց իմ կարծիքով Արցախի համար հիմնական խնդիրը ոչ թե կորոնավիրուսն է, այլ այն բացիլը՝ սորոսականների տեսքով, որ Նիկոլ Փաշինյանով վարակվեց Արցախը»:

«ՉԻ». Ինչպես տեսնում եք, միայն քոչարյանականներն են այս օրերին ասուլիսներ տալիս: Քաջ են, քաջ: Կորոնավիրուսից չեն վախենում: 

Նույնիսկ այս բարդ ժամանակաշրջանում քոչարյանականները շարունակում են մնալ ամենավտանգավոր բացիլակիրները: Մենակ սրանց համար արժե 24 ժամ ռեժիմով կարանտին մտցնել, սրանց ասուլիսներից միանգամից տանել համապատասխան վայրեր: 

Այդ դեպքում կորոնավիրուսի տարածման գործում իշխանություններն ամենամեծ կանխարգելիչ քայլը կատարած կլինեն: 

Աշխարհն աշխարհով, սրանք մնացել են սորոսի ու լգտբ-ի թեմայի տակ: Դա էլ նրանից է, որ նրանց պատվիրատուն կամ հիվանդ է, կամ էլ՝ բանտում է, և չի հասցնում նոր թեմաների պատվերներ տալ, սրանք էլ փչացած «պլաստինկայի» պես դեռ սորոս են խաղացնում:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1845 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ