...

Բաժանիր, որ տիրես

Բաժանիր, որ տիրես

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի բրիֆինգի ժամանակ նրա թիկունքում Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» գորգանկարն էր՝ Ավարայրի ճակատամարտի վերաբերյալ:

ՉԻ.- Շատ խելոք բան են մտածել մերոնք: Խորամանկ քաղաքանություն է: Ամերիկացի պաշտոնյան՝ հայ-պարսկական պատերազմի վերաբերյալ կտավի առջև: Այ տենց, պետք է  նամյոկներով կռվացնել աշխարհի մեծամեծերին, որ արանքում օգուտ ունենաս:

Շուտով Պուտինն է այստեղ գալու. կարելի է նրա ասուլիսի ժամանակ պատին խփել Ալեքսանդր Դեյնեկայի «Սևաստոպոլի պաշտպանությունը» կտավը, կամ էլ՝ Ռեյխսթագի վրա խորհրդային դրոշ ամրացնելու կադրերը: 

Որ Մակրոնը գա, 1918 թվի Կոմպենյան հաշտության լուսանկարը կարելի է մեծացնել ու պատին փակցնել, իսկ Գերմանիայի կանցլեր Շոլցի ասուլիսի ժամանակ, պարզ է, արդեն 1940 թվի Կոմպենյան հաշտության լուսանկարն ենք դնում: 

Իրանի նախագահի դեպքում արժե 1979 թվականին Թեհրանում ամերիկյան դեսպանատուն ներխուժելու կադրերը շփփացնել: 

Մեծ Բրիտանիայի վարչապետի այցի ժամանակ պետք է վանկարկել Ծովից ծով Հայաստանը Ծովից-ծով Բրիտանիայի հետ է:

Չինաստանի նախագահը որ գա, «Թայվան-նաշ» մակագրությամբ պաստառն էլ բոլ-բոլ է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   262 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ