...

Բան չսովորեցիք

Բան չսովորեցիք

«Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ ուսումնասիրելու է Հայաստանից ՌԴ կաթնամթերքի մատակարարումների սահմանափակումը: Նշվում է, որ հայկական կողմից ստացված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի կաթնամթերքի վերամշակման ձեռնարկությունները Իրանում արտադրած հումք են օգտագործում, որի նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ է կիրառել։ ««Ռոսսելխոզնադզորը» ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին առաջարկել է մինչև մարտի 31-ը քննարկել Հայաստանից Ռուսաստան այլ արտադրողների կաթնային արտադրանքի հետագա մատակարարման հնարավորությունը։ Խորհրդակցությունների արդյունքում կուսումնասիրվի ՀՀ-ի՝ կաթնամթերք վերամշակող բոլոր ձեռնարկություններից կաթնամթերքի մատակարարումների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու հարցը»:

«ՉԻ». Երբ որ գրում էինք, որ ՍԴ-ի կողմից Հռոմի ստատուտի հարցի քննարկումը կարելի էր հետաձգել, անհրաժեշտ էր Ռուսաստանի հետ խորհրդակցություններ անցկացնել, ստատուտը սահմանադրական ճանաչելու հետ կապված ռիսկերը հաշվարկել, հնարավոր հետևանքները... մենակ տեսնեիք, թե երկու օր է, ինչեր էին գրում:

Նկատի ունենք իշխանավորներին, բայց հատկապես արևմտամոլներին: Գրում են. «ձեզ դրել եք ռացիոնալների տեղ», «իբր պետականամետներ», «սուտի ողջամիտներ» ու էս կարգի բաներ: Գրում են՝ Հայաստանն ինքնիշխան երկիր է, իր շահերով է առաջնորդվում, ոչ թե Ռուսաստանի: Թեպետ ոչ ոք չի ասում, թե Ռուսաստանի շահերով առաջնորդվեք:

Սրանք այդպես էլ չեն հասկանում ռացիոնալիզմի էությունը: Մենք ասում ենք. մի բան որ անում եք, պետք է հաշվարկել, մտածել, թե դրանից ինչ օգուտներ ենք քաղելու, ինչ վնասներ, դիմացինը որ քայլի դեպքում ինչպես կարող է արձագանքել, մենք այդ արձագանքին ինչպես կամ ինչով կարող ենք արձագանքել: Ընդհանուր վերցրած, սա կոչվում է քաղաքականություն: Նորմալ քաղաքականություն: 

Հիմա պատկերացրեք, որ հայկական կաթնամթերքի արտահանումը Ռուսաստան արգելափակվում է: Պատճառաբանությունը կարող է ամենաանհեթեթը լինել, բայց արգելափակվում է: Այսինքն՝ կաթնամթերք արտադրող հայկական ընկերությունները կորցնում են 130 միլիոնանոց շուկա, վնասներ են կրում: Էս արևմտամոլները կամ հենց իշխանությունները պատրա՞ստ են փոխհատուցել այդ վնասները: 

Մենք մենակ կաթնամթերքի մասով ենք խոսում: Բա որ սահմանափակումների տակ մնացած ապրանքներն ընկնե՞ն, էներգակիրները թանկանան: Ռուսաստանը Հայաստանի համար ամենամեծ շուկան է, էդ շուկա՞ն եք փակելու:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   322 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ