...

Բանջարեղենի գներն աճել են 17.6 %-ով

Բանջարեղենի գներն աճել են 17.6 %-ով

Հունվարին սպառողական մի շարք ապրանքներ թանկացել են:

Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ հունվարին դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.1% գնաճ, ինչին մեծապես նպաստել են մրգի և բանջարեղենի՝ 10.4% և 17.6 % գնաճերը: Բանջարեղենի շուկայում հունվարին 2019թ. հունվարի համեմատ արձանագրվել է 4.4% գնանկում, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 17.6 % գնաճ: 

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2020թ. հունվարին 2019թ. դեկտեմբերի համեմատ բանջարեղենի գներն աճել են 10.6-33.9 %-ով, այդ թվում՝ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վաղարշապատում: Մայրաքաղաքում բանջարեղենի գներն աճել են 14.6%-ով:

Մրգի ապրանքախմբում 2020թ. հունվարին 2019թ. հունվարի համեմատ արձանագրվել է 0.9%, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ`1 0.4% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2020թ. հունվարին 2019թ. դեկտեմբերի համեմատ մրգի գներն աճել են 5.1-17.9 %:

Հունվարին դեկտեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի գնաճը կազմել է 14.9 %: 

Հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ հացաբուլկեղենի և ձավարեղենի, ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբերում արձանագրվել է 0.1 %, ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների 0.4 % գնաճ:

Էժանացել է ձուկն ու ծովամթերքը: Ձկան և ծովամթերքի շուկայում ընթացիկ տարվա հունվարին 2019թ. հունվարի համեմատ գրանցվել է 4.4 %, իսկ անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ՝ 1.4 % գնանկում:

Շաքարավազի գինը նույնպես նվազել է: Հունվարին 2019թ. հունվարի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 13.5%, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 1.2% գնանկում: Կթնամթերքը, պանրիկն ու ձուն ևս էժանացել են: Մսի շուկայում ևս գնանակում է արձանագրվել:

Ըստ վիճակագրության՝ մսամթերքի շուկայում. հունվարին 2019թ. հունվարի համեմատ գրանցվել է 2.7 %, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.3 % գնանկում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1495 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ