...

Բաքվի զորահանդեսը՝ գաղտնի, ի լուր աշխարհի

Բաքվի զորահանդեսը՝ գաղտնի, ի լուր աշխարհի

Բաքվում կայացավ զորահանդես, որտեղ ցուցադրվեց նաև պատերազմի ընթացքում հայկական բանակից առգրավված տեխնիկան: 

«ՉԻ». Այն, որ այդ զորահանդեսը կայանալու է դեկտեմբերի 10-ին, վաղուց էր հայտնի: Հայտնի էր նաև, որ այնտեղ ցուցադրվելու էին մեր բանակից առգրավված տանկերը, զրահատեխնիկան, հրթիռային համակարգերը և այլն:

Սակայն, հետաքրքիր է այն, որ մի քանի օր շարունակ համացանցում բազմաթիվ օգտատերեր կոչ էին անում ոչ մի դեպքում այդ զորահանդեսից կադրեր, տեսանյութեր իրենց էջերում չտեղադրել, որպեսզի ավելորդ անգամ հանրության մոտ հուսալքության, ապատիայի տրամադրություններ չառաջացնեն: Բայց այդ նույն օգտատերերից շատերը Բաքվի զորահանդեսի կադրեր էին տեղադրում իրենց էջերում ու գրում. «ժող, հազար ասինք, նման կադրեր մի հրապարակեք»: 

Լրիվ Հերոստրատոսի պատմությունն է: Նա էլ Արտեմիսի տաճարը այրեց, հետո նրան որոշեցին պատժել՝ անունը ոչ մի տեղ չհիշատակելով: Ու այդպես էլ արեցին. ասում էին՝ գիտե՞ք, մի Հերոստրատոս կա, դրա անունը ոչ մի դեպքում չպիտի հիշատակել: Եվ այդպես՝ Հերոստրատոսի անունը չհիշատակելու համար Հերոստրատոսի անունը հիշատակելով, այդ մարդու անունը անմահացրին, բերին հասցրին մինչև մեր օրերը: 

2,5 հազար տարվա պատմությունից ոչինչ չենք սովորել: Ու հիմա՝ Բաքվի զորահանդեսից կադրեր չհրապարակելու համար Բաքվի զորահանդեսից կադրեր են հրապարակում: Բացառիկ ազգ ենք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   764 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ