...

Բումերանգը գալիս է

Բումերանգը գալիս է

Ի աջակցություն տավուշցիների, այսօր Հանրապետության մի շարք վայրերում քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում:

Երևանում փակված է Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը՝ Ներքին գործերի նախարարության դիմաց: 

Փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածը, Երևան-Գյումրի մայրուղին՝ Ալագյազի հատվածում, Երևան-Վարդենիս ճանապարհը՝ Մարտունու հատվածում, Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը:

«ՉԻ». Ո՞նց են ասում. դարձ ի շրջանս յուր: Օրվա իշխանություններն իրենք էին ժամանակին ճանապարհներ փակում՝ այդպես պայքարելով այն ժամանակվա իշխանությունների դեմ, հիմա ուրիշներն են ճանապարհներ փակում ու այդպես պայքարում նախկինում ճանապարհներ փակած այս իշխանությունների դեմ:

Ի՞նչ անեն իշխանությունները: Ասեն, որ սա ռուսական ագենտների, համաշխարհային մասոնների, դրսի ուժերի պատվերն է, կստացվի, որ ժամանակին իրենք ճանապարհները փակում էին դրսի ուժերի պատվերով:

Թողնեն, որ ճանապարհները փակ մնան, բայց այդպես էլ ամեն օր նոր ճանապարհներ կարող են փակվել:

Ոստիկանական ուժերով ճանապարհ փակողներին հեռացնեն, կալանավորեն, հավաքեն, տանեն քաղմասեր, բայց այդպես էլ կստացվի, որ իրենք անում են այն, ինչի դեմ 2018-ին պայքարել են: Բռնություն գործադրեն, նախկին իշխանությունների կարգավիճակ կունենան:

Մնում է թուլանալ և հաճույք ստանալ, մինչև բումերանգը վերադառնա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   291 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ