...

Չհնչած հարցերի պատասխանները

Չհնչած հարցերի պատասխանները

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով. «Նիկոլ Փաշինյանի ասուլիսին չհնչեց երկու կարևոր հարց.

1. Ճի՞շտ է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զգուշացրել է, որ ՀԱՊԿ-ից դուրս չգաք:

2. 2020-ին ՌԴ ԱԳ նախարար Լավրովը բացահայտեց մի բան, որը դու´, Նիկոլ, թաքցնում էիր, որ 2019-ին քեզ տրվել են կարգավորման նոր առաջարկներ: Այդ առաջարկները չենք տեսել, հրապարակե՛ք այդ փաստաթուղթը»:

«ՉԻ». Հետաքրքիր մարդ է այս Աշոտյանը: Ասենք թե այդ հարցերը հնչեին, պարզ չէ՞, թե ինչ էր պատասխանելու վարչապետը:

Ասելու էր, որ Մակրոնը նման բան չի ասել, քանի որ ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացը սկսվել է 1997-ին, իսկ 2004-ի Կիոտոյի կոնվենցիային միանալով՝ դա հաստատվել է:  

Իսկ 2019-ին էլ Լավրովը կարգավորման հին տարբերակներն է առաջարկել, էն որ 1994-ին Գյանջան գրավելու փոխարեն զինադադար ստորագրեցինք, այ էդ զինադադարից էլ օգտվելով՝ Լավրովը նախկինների ջրաղացին ջուր էր լցնում: 

Համարեք, որ հարցերը տրվել են, պատասխանները՝ ստացվել: 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   482 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ