...

Չլինի՞ սխալմամբ բացահայտել են

Չլինի՞ սխալմամբ բացահայտել են

Հանրային քննարկման է դրվել ՀՀ-ում գյուղատնտեսական կենդանիների շուկային ներկայացվող պահանջները սահմանելու մասին նախագիծը, որի ընդունման արդյունքում «ակնկալվում է ապահովել հանրապետության ամբողջ տարածքով գյուղատնտեսական կենդանիների տեղաշարժի վերահսկումը, նախրի կառավարումը և հետագծելիության բարելավումը՝ «դաշտից պատառաքաղ» սկզբունքով»։

Ճիշտն ասած՝ սկզբում կարծեցինք, թե սխալմամբ համացանցում է հայտնվել ծայրահեղ պոպուլիստական ինչ-որ քաղաքական ուժի՝ իշխանության հասնելու ռազմավարական ծրագրի կոդավորված տարբերակը։ «Նախրի կառավարում», հանրապետության ողջ տարածքում «հետագծելիություն» (այսինքն՝ վերահսկում), «դաշտից» (այսինքն՝ փողոցից) «պատառաքաղին» (կերակրատաշտին) հասնելու նպատակի արձանագրում․․․ 

Չնայած՝ որևէ հեղափոխական քաղաքական ուժի ծրագիրը հաստատ այլ ձևակերպումներով կշարադրվեր․ հանրապետության ողջ տարածքով ժողովրդական լայն զանգվածների տեղաշարժ, առանձին խմբերի գործունեության համակարգում, նյութական բարիքների վերաբաշխման խոստում՝ «վերադարձված թալանը յուրաքանչյուրի պատառաքաղին» կարգախոսով, և իշխանափոխություն՝ «փողոցից ուղիղ կառավարություն» սկզբունքով։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   310 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ