...

Չորրորդ իշխանություն # 23/2021

Չորրորդ իշխանություն # 23/2021

«Չորրորդ իշխանություն» # 23, 16-22 օգոստոս 2021 թ.

Համարում նախ կարդացեք Չարենց.

ԻՄ ՕՐԵՐՈՒՄ ԴԺՎԱՐ ԷՐ ՇԱՏ ԼԻՆԵԼ ՀԱՍՏԱՏ ՈՒ ՄՆԱՅՈՒՆ.-
ԻՄ ՕՐԵՐՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԷՐ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԲԱՌԻՍ ՆԱՅՈՒՄ։

1-ին ԷՋ - ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱԼԻԲԱՆ

Անցավ 2 տարի և հանկարծ, հոպլյա, պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանի թոռներն ու զավակները օրեցօր ավելանում են: Խորհրդարանում արդեն մի 40 ժառանգ ունի, որոնք այնքան են սիրում Նիկոլ ամուն կամ Նիկոլ պապուն, որ նրա լուսանկարը պատերին են խփում:

2-րդ ԷՋ - ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՇՈԿԻՑ ՀԵՏՈ 

ՀԻՄԱ ԱՐԴԵՆ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՏԹԱՐԻ ԵՎ «ԲԵԹԱՐԻ» ՄԻՋԵՎ

  • Ալիևը կոնկրետ առաջարկներ է անում և պահանջներ է ներկայացնում, որոնք ենթադրում են կոնկրետ պատասխաններ՝ պետական մակարդակով։ Պատասխանի ընդամենը երեք տարբերակ կա։ Կամ մերժում ենք (բնականաբար՝ համապատասխան հիմնավորումներով), կամ ընդունում ենք (բնականաբար՝ լուրջ վերապահումներով և հետագայում ամեն կետի շուրջ մանրամասն բանակցելու պայմանով), կամ ոչինչ էլ չենք անում և ժամանակ ենք ձգում՝ «մինչև ավելի բարենպաստ ժամանակներ»։

3-րդ ԷՋ - ԱՆՄԱՐ ՀՐԴԵՀ

ՀՐԴԵՀԸ ՀԵՔԻԱԹՆԵՐՈՎ ՉԵՆ ՄԱՐՈՒՄ

  • Հասարակության մտածող հատվածը պետք է ոչ թե ըմբոշխնի ապոկալիպտիկ պատկերներով տեքստերը կամ լալահառաչ հերոսականությամբ ողողված ողբերը, այլ թույլ չտա խեղաթյուրել անցյալն ու ներկան, թույլ չտա, որ իշխանական և մերձիշխանական վերլուծագանգերը հիմա էլ հանրությանը կերակրեն ֆրանսիական, ամերիկյան կամ ռուսական հեքիաթներով: Չի կարելի անընդհատ հուսալ, որ Ադրբեջանի նավթը մի օր կավարտվի, իսկ Թուրքիան կվերանա մոլորակի երեսից: Չի լինելու այդպես: 

ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ. ԼՐԱԳՐՈՂԻ ԵՐԱԶԸ

  • Վերջապես հասնում է ԱԺ անցկակետ: Ներս է մտնում, ներկայացնում փաստաթղթերը: Մի կես ժամ ստուգում են, դրանք բոլորը սկան են անում, հետո իրեն տանում են հատուկ սենյակ, որտեղ մատնահետքերի դրոշմն են վերցնում, հետո կողքի սենյակ են տանում, այնտեղ բոլոր շորերը հանել են տալիս, դրանք շորաստուգիչ սարքով անցկացնում, ուղարկում ԱԺ լաբորատորիա, այնտեղ քիմիական անալիզի են ենթարկում, մանրէազերծում, հետ ուղարկում:

4-րդ ԷՋ - ԽԱՌՆԱՇԽԱՐՀ

  • ԼՈՒՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ՍՐԱ ԳԻՆԸ ՇԱՏ ԹԱՆԿ Է ԼԻՆԵԼՈՒ

  • Այն ուժերը, այն դեմքերը, որոնք ավելի քան 20 տարի Հայաստանը տարել են դեպի պարտություններ, այսօր կամ այսպիսի գրառումներ են կատարում, կամ խորհրդարանի աթոռներին են նստած: Իսկ վճարելիք գինը շատ թանկ է լինելու: 

ԵՐԱԶ, ԵՐԱԶ, ԱՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ

  • 24 օլիմպիական ոսկի երազելը վատ բան չէ, ինչպես նաև ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մտնելը, բայց երևի սկզբի համար վատ չէր լինի գոնե էն Կութ գյուղի անվտանգությունն ապահովել:

ՍԱՏԻՐԻԿՈՆ. ՕՐԵՆՔ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

  • Հաշվի առնելով, որ Հայաստանի հետախուզական բոլոր ծառայությունները զբաղվում են բացառապես ներքին հետախուզությամբ՝ նպատակ ունենալով բացահայտել և պատժել ՀՀ գործող իշխանությունների նկատմամբ անբարյացակամորեն տրամադրված չարանենգ անձանց, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ առաջիկայում Հայաստանում կստեղծվի առանձին կառույց՝ արտաքին հետախուզության ծառայություն (այսուհետ՝ ԱՀԾ)։ Խմբագրության տրամադրության տակ է հայտնվել այն օրենքի նախնական տարբերակը, որն էլ պիտի կանոնակարգի ԱՀԾ գործունեությունը։

ԱՍՏՂԵՐԸ ՀՈՒՇՈՒՄ ԵՆ. Աստղերը հուշում են. Բագրատ Եսայան, Կենդանակերպի նշանը՝ Սկաուտինա։

  • Երկուշաբթի օրը լույս կտեսնի Ալեքսանդրապոլի կապիտուլյացիային նվիրված ձեր էսսեն. «100 տարվա անմեղություն»:

Куда приятнее играть в шпионов, чем в подпольщиков. Шпион работает в чужой стране, подпольщик - в своей, но оккупированной.


«Չորրորդ իշխանություն» թիվ 23։ Անցեք հղումով, թերթեք, անհրաժեշության դեպքում խոշորացրեք կամ տպագրեք ձեր տպիչով։

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   37509 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ