...

Չուկոտկայի պետը

Չուկոտկայի պետը

«Հրապարակ» թերթը գրել է. «Արամ Զավենիչի կուսակցական ցուցակով Մեղրիի համայնքապետ դարձած Բագրատ Զաքարյանը համայնքապետարանում ռազմական կարգ է սահմանել։ Կարգադրել է, որ աշխատակիցները մինչև 08.54-ը աշխատավայրում լինեն, հեռանան 18.01-ից ոչ շուտ, իսկ երբ ինքը համայնքապետարան է մուտք գործում, պետք է բոլորը մեկ մարդու պես համայնքապետարանի շքամուտքում կանգնած՝ հանդիսավոր դիմավորեն իրեն, բարևեն, ապա նոր մտնեն աշխատասենյակներ»։

Տեղեկությունը հաստատել է նրա տեղակալ, Սամվել Բաբայանի կուսակցության քվոտայով համայնքապետի տեղակալ նշանակված Խաչիկ Անդրեասյանը:

«ՉԻ». Հա, բա ճիշտ է անում: Խառը ժամանակներ են, Մեղրիում իրավիճակը մեղր չի, պետք է հիմիկվանից այնտեղ Սպարտայի կանոններ մտցնել: 

Ընդ որում, համայնքապետարանում աշխատակիցները պետք է լինեն մինչև 08:53 րոպե 59 վայրկյանը: Բագրատ Զաքարյանն այնտեղ վերահսկիչ է նշանակել, որը վայրկենաչափը ձեռքին ստուգում է աշխատակիցների կարգապահությունը: 

Իսկ երբ համայնքապետարան է մտնում ինքը՝ Բագրատ Զաքարյանը, անձամբ, սեփական անձով, աշխատակիցները շարք են կանգնում, վերահսկիչը թելը նրանց ոտքերի դիմացով ձգում է՝ տեսնի շարքը որքանով է ուղիղ ու հավասար: Բա: 

Մենակ մի բան հայտնի չէ. աշխատակիցները չեստ տալի՞ս են համայնքապետին, թե՞ ոչ: Մեկ էլ՝ համայնքապետը հայտարարո՞ւմ է՝ «հավսար-զգաստ»:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1059 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ