...

Ծովից ծով վինտիլը

Ծովից ծով վինտիլը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն այսօր խորհրդարանում հայտարարել է. «Ես պահանջում եմ, որպեսզի Ադրբեջանը ժամ առաջ, րոպե առաջ վերականգնի գազի մատակարարումը»:

«ՉԻ». Հալալ է: Ապրես, նստիր՝ 5: Ախր շատ հայրենասեր, անվեհեր ու քաջ են: Մորթում են ամբիոնի մոտ: Այնպես էլ ջղայնացած էր պահանջում, որ մենք ակամա ծառս եղանք: 

Մենակ մի բան չհասկացանք. իսկ ո՞ւմ էր ուղղված այդ պահանջը: Ումի՞ց էր պահանջում գազի մատակարարման վերականգնումը: Եթե Ալեն Սիմոնյանին էր ուղղված, ապա ինքն այստեղ չի, Բալիում կայֆավատ է լինում: Նիկոլ Փաշինյանի՞ն. վարչապետը նման մանր-մունր հարցերով չի զբաղվում:

Գուցե դահլիճում նստած ընդդիմությա՞նը: Էս ընդդիմությունը զբաղված է Ռուսաստանի հետ միություն կազմելու գործերով, ասում են՝ հենց միանանք Ռուսաստանին, գազի հարցը ավտոմատ կլուծվի: 

Իսկ եթե միջազգային հանրությանը, ապա դրանք հայերեն չեն հասկանում: 

Բայց, ոչինչ, մենք պահանջատեր ազգ ենք, մի բան պիտի պահանջե՞նք, թե՞ չէ, օրներս մթնեցնենք: Մենակ լավ չի, որ պահանջատիրության նշաձողն այսպես ընկել է. մի ժամանակ Ծովից ծով Հայաստան էինք պահանջում, հետո՝ Վիլսոնի քարտեզով նախատեսված Հայաստան, հետո՝ Արաքսից մինչև Քուռ Արցախ, հետո՝ Շուշի ու Հադրութ, ու սենց մանրից հասանք արդեն գազի վինտիլի բացման պահանջի: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1047 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ