...

Ցույցերի մասնակիցներն առանձին կաստա են

Ցույցերի մասնակիցներն առանձին կաստա են

«Իրավական ուղի» ՀԿ-ն ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Հայտարարություն

«Իրավական ուղին» տեղեկություններ է ստանում այն մասին, որ վարչապետի հրաժարականի պահանջով հանրային միջոցառումներին մասնակցող առանձին անձանց ուղարկվում են ծանուցագրեր՝ եռամսյա զորահավաքային զորակոչի ենթարկվելու մասին։

Մեր տրամադրության տակ եղած փաստերը հիմք են տալիս եզրակացնել, որ քաղաքացիների այս զորակոչը կրում է քաղաքական բնույթ և նպատակ է հետապնդում ապօրինաբար արգելափակել քաղաքացիների սահմանադրական ազատությունները»։

«ՉԻ». Հո զոռով չի, լավն են, էլի, նոր սերնդի իրավապաշտպանները: Այսինքն՝ 17 կուսակցությունների միջոցառումներին մասնակցողները պետք է ինդուլգենցիա ստանան. իրենց զորակոչել չի կարելի:

Այս մարդիկ ինչ անում են, անում են հասարակ ժողովրդի համար: Ռուբեն Մելիքյանի նախկին ռեժիմին մաս կազմելու տարիներին բանակից խուսափելու համար տասնյակ հազարավոր դոլարներ էին անհրաժեշտ, իսկ հիմա մասնակցում ես ցույցի, շահում զորակոչին չմասնակցելու իրավունք: Ավելին, եթե մի փոքր էնտուզիազմով մասնակցես՝ կարող ես նաև վաստակել:

Եվ այս մարդիկ երբեմն ծաղրում էին մեր որոշ հայրենակիցներին, որոնք դիմում էին դեսպանատներ և ներկայացնում, որ Հայաստանում ենթարկվում են քաղաքական ճնշումների: Զավեշտալի է, որ եռամսյա զորակոչին դեմ է «Մեկ ազգ, մեկ բանակ» կոնցեպտի ջերմեռանդ պաշտպաններից մեկը:

Իմիջիայլոց, եռամսյա զորահավաքի ծանուցագիր չեն ստանում բոլոր այն քաղաքացիները, որոնք 44-օրյա պատերազմի ժամանակ կամավոր մեկնել են ռազմաճակատ: Իսկ քանի որ ցույցերի մասնակիցները անխտիր հայրենասերներ են, պատերազմի մասնակիցներ, անհասկանալի է Մելիքյանի մտահոգությունը. նրանց չեն կանչի: Միայն իշխանության դասալիք զոմբիները կկանչվեն, և իշխանությունը վերցնելու գործընթացն ավելի կհեշտանա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3454 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ