...

Ձևաչափերի մրցաշար է պետք

Ձևաչափերի մրցաշար է պետք

Ադրբեջանական միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևը հայտարարել է Հայաստանի հետ բանակցությունների նոր ձևաչափի ստեղծման հնարավորության մասին. «Մոսկվայի և Բրյուսելի բանակցային ձևաչափը կարող է վերականգնվել ապագայում։ Հնարավոր է նաև Վաշինգտոնի առաջարկած ձևաչափի ստեղծումը»:

«ՉԻ». Ընդ որում, որքան հասկանում ենք, Հայաստանը միշտ կողմ է բոլոր ձևաչափերին: Ավելին, որպեսզի հնարավորինս խճճենք հակառակորդին, պետք է այդ ձևաչափերը շատացնել:

Օրինակ՝ վատ գաղափար չէ ձևաչափերի մրցում կազմակերպել: Ձևաչափերը ավելացնում ենք մինչև 32-ը, հետո դրանց մրցաշար ենք անցկացնում: Ֆուտբոլի աշխարհի առաջնության պես:

8 հատ խումբ է ձևավորվում, ամեն խումբը պետք է ունենա իր ֆավորիտը՝ վաշինգթոնյան, մոսկովյան, բրյուսելյան, պրահյան, թեհրանյան, ստամբ... չէ, սա հանում ենք:

Հետո սկսվում են բանակցությունները, որոնց արդյունքում խմբերում առաջին տեղ գրաված ձևաչափերը, որոնք ընդունելու են կողմերի համար, դուրս են գալիս 1/8 եզրափակիչ: Ասենք, հանդիպում են բրյուսելյան և մոսկովյան ձևաչափերը: Կատաղած պայքար է ընթանալու, տենց մի նայեք:

Վերջում էլ, որ ձևաչափը հաղթի, դա էլ հետագա բանակցությունների հիմնական հարթակ կդառնա: Իհարկե, առանց մեզ: Չէ՞ որ մենք բոլոր դեպքերում վերջին պահին հրաժարվելու ենք մասնակցել եռակողմ, քառակողմ և ցանկացածկողմ բանակցություններին:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   213 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ