...

Դա զինադադար չի, այլ՝ պերեկուր

Դա զինադադար չի, այլ՝ պերեկուր

Դաշնային խորհրդի միջազգային հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին զինադադար է ձեռք բերվել Ռուսաստանի ջանքերի շնորհիվ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցից և ՌԴ ԱԳՆ-ի աշխատանքից հետո:

ՉԻ.- Եղավ: Ոնց ասեք: Այսօր երևի չորրորդ անգամ են ռուսները հայտարարում զինադադարի մասին, մի երկու անգամ էլ՝ հրադադարի: 

Այս իշխանությունների մասով ասելու բան չկա, բայց պատկերացնում ե՞ք Ռուսաստանն ինչ ծանր վիճակում է, որ չի կարողանում նույնիսկ 10 րոպե էլ վերահսկի զինադադարը: Գոնե հայտարարեն, թե փորձում են զինադադարի հասնել, կամ նման մի բան:

Կարասինը որ դա հայտարարում էր, նույն պահին ՀՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածում, որ թշնամին շարունակում է առաջխաղացման փորձերը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1695 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ