...

Դե ասա՝ Շուշիի արև

Դե ասա՝ Շուշիի արև

Արցախի արտգործնախարարի նախկին խորհրդական Մանվել Սարգսյանը գրել է. «Ոչ միայն ԵԱՀԿ-ն, այլև հայ «առաջադեմ» մտավորականները, իհարկե, ներքուստ կհամաձայնեն Ալիևի հետ։ Այսինքն, թող նա փակի անցյալից ամեն ինչ և գնանք դեպի «խաղաղ ապագա»: Ճիշտ նույն կերպ էին մտածում Հայաստանի ղեկավարության նրանք, ովքեր 1991 թվականին Արցախը ճանաչեցին որպես Ադրբեջանի մաս՝ այն հույսով, որ դրանից հետո կռվելու կարիք չի լինի»:

«ՉԻ». Հլը ասա՝ Շուշիի հռչակագրի արև: 

Չի ստացվելու, ժողովուրդ ջան, անհնար է, որ 25 տարի շարունակ Ղարաբաղի հարցը լուծված համարողները հիմա հանկարծ իրենց մի թեթև վատ զգան, որ Արցախն ու Հայաստանն այս օրը գցեցին:

Մանվել Սարգսյանն այդ նույն Շուշիի հռչակագիրը ստորագրողներից մեկն էր, ըստ որի՝ ֆսյո, Արցախի հարց չկա, այն լուծված է, փոխզիջումը դավաճանություն է, Արցախն ու հարակից յոթ շրջաններն էլ բանակցությունների առարկա չեն կարող լինել, մի բան էլ քիչ ենք գրավել:

Հիմա այս մարդիկ՝ սկսած Ռոբերտ Քոչարյանից, վերջացրած Նիկոլ Փաշինյանով, 25 տարի շարունակ Արցախի հարցը լուծված են համարել, բայց հիմա, երբ Արցախը չկա, պատասխանատվությունից խուսափելու համար, թեկուզ պատմության առջև, հանկարծ թութակի պես, ձայն ձայնի տված, հայտարարում են, թե չէ, վայ, սպասեք, Արցախի հարցը 1991-ին է լուծվել: 

Բոլորդ հարմար տեղավորվել էիք ոչմիթիզական երազանքների մեջ, կայֆ էիք ստանում, ամեն ինչ լավ էր, հայրենասերի վերջին հանգրվանից պոկ չէիք գալիս, ու մեկ էլ սաղ Լևոնն է՞ր մեղավոր: 

Ինչքա՞ն պիտի փախած ման գաք: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   721 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ