...

Դե ծափ տվեք, ծափ տվեք

Դե ծափ տվեք, ծափ տվեք

Երևանում ՌԴ դեսպանատան դիմաց ֆլեշմոբ է կազմակերպվել` «За Россию»:

«ՉԻ». Կարելի էր ասել, դե հիմա ֆլեշմոբ է, թող անեն: Բայց ցավն այն է, որ դա հայերն են կազմակերպել ու անցկացրել: Գազմանովի երգը քոքած՝ պարում են, Ռուսաստանի դրոշն են պարզում: Մեր ներքին ձայնը հուշում է, որ սրա կազմակերպիչները ինչ-որ բաբուխներ կամ բաբուիններ են եղել: 

Ու հետո այս բաբուինները պիտի զայրացած տարածեն, թե ինչի՞ են ամերիկացիները նվազեցրել Հայաստանին հատկացվող գումարները, ինչի՞ Արցախին ընդհանրապես օգնություն չի տրվել: Ամերիկացիներն ասում են՝ ախպեր ջան, գոռում եք՝ «За Россию», գնացեք, ռուսներից էլ օգնություն խնդրեք, մեզանից ի՞նչ եք ուզում: 

Դրա տեղը ավելի լավ է ֆլեշմոբ կազմակերպեիք՝ «Արցախի համար»: Հայերեն տառերով... ծափ էլ կտայինք:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2688 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ