...

Դեե հիմա 1,2 միլիարդ մոլիբդես-մոլիբդեն․․․

Դեե հիմա 1,2 միլիարդ մոլիբդես-մոլիբդեն․․․

Բանից պարզվում է՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերից մեկը (խոսքը Walnort Finance Limited ընկերության մասին է) դատի է տվել Հայաստանի կառավարությանը և պահանջում է փոխհատուցել ընկերությանը հասցված մոտ 1,2 միլիարդ դոլարի վնասը։

Այդ խուճուճ անվանումով ընկերությունը հաստատ ինչ-որ բան տեղը չի բերում։ Ի՞նչ դատ, ի՞նչ արբիտրաժային դատարան, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2021-ի հունիսին է հայտարարել, թե «հերիք է ինչքան ԶՊՄԿ բաժնետեր մնացին որոշ բաշիբոզուկներ», հետևաբար՝ խոսքը ոչ թե ինչ-որ բաժնետիրոջ իրավունքների ոտնահարման, այլ «ՀՀ հանքարդյունաբերության ապաբաշիբոզուկացման ռազմավարական ծրագրի» մասին է։ Իսկ եթե միջազգային այդ ընկերությունը շարունակի համառել՝ ԱԱԾ դիմակավորված հատուկջոկատայինները կառգրավեն ընկերության սեփականատիրոջ ավտոմեքենան, դրա «բարդաչոկում» մի քանի տասնյակ կաթոցիկներ կհայտնաբերեն, կամ, որ ավելի սարսափելի է, կստիպեն պարբերաբար մասնակցել Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքներին։ Եվ ընկերության ղեկավարը ստիպված կլինի ծանրութեթև անել՝ ավելի լավ է համակերպվի՞ 1,2 միլիարդ դոլարի վնասի հետ, թե՞ մասնակցի սաստիկ բարեգործական և միանգամայն կամավոր այդ ընթրիքներին։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3069 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ