...

Դեկտեմբերի 12-18-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Դեկտեմբերի 12-18-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 12-14-ին հաջողություններ կունենաք ուղևորությունների ժամանակ կամ էլ արտասահմանցիների հետ գործերում: Լավ առաջարկներ կստանաք: Ինքնավստահություն ձեռք կբերեք: Աջակցություն կստանաք կազմակերպություններից կամ կոլեկտիվներից:

15-18-ին հաջողությամբ կծրագրեք գործերը, ֆինանսական գործերում հաջողություններ կունենաք, բիզնեսի հետ կապված լավ գաղափարներ ու նախաձեռնություններ են սպասվում:

Ցուլ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի բախվեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 12-14-ին լավ ու ամրապնդող փոփոխություններ կլինեն մասնագիտական գործերում: Կոնկրետ գործերի բարելավման, ազդեցիկ անձանց աջակցությամբ նպատակին հասնելու հնարավորություն կստեղծվի:

15-18-ին ստեղծագործ, ինքնատիպ մտածողությունը, անսպասելի գաղափարները հնարավորությունների ընդլայնմանը, կապերի զարգացմանն ու նոր, կարևոր ծանոթություններ հաստատելուն կհանգեցնեն: Անսպասելի հետաքրքիր տեղեկատվություն կստանաք:

Երկվորյակ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 12-14-ին փորձառու անձանց կամ արտասահմանցիների հետ գործընկերություն կհաստատեք և ձեր զարգացման համար նոր հնարավորություններ կստեղծվեն: Գործնական կամ ռոմանտիկ ուղևորություններ են սպասվում:

15-18-ին՝ ինքնատիպ մտածողություն ու հետաքրքիր գաղափարներ: Հաջողություններ կունենաք համատեղ գործերում ու համատեղ բիզնեսում: Հարկերի ու վարկերի հետ կապված գործերի բարելավում: Խնդիրների մեջ խորանալու և դրանց լուծման ուղիները գտնելու ունակություն:

Խեցգետին

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 12-14-ին աշխատավայրում կամրապնդեք ձեր դիրքերը, կհասնեք կոնկրետ նպատակի: Առողջական վիճակի մեջ դրական տեղաշարժ կլինի: Համատեղ գործերի լավ արդյունքներ են սպասվում, կամ էլ հաջող կօգտագործեք ընդհանուր գումարը:

15-18-ը լավ շրջան է որոշումներ ընդունելու և բանակցություններ վարելու համար: Նոր ընկերական հարաբերություններ կհաստատեք: Անսպասելի նորություններ ու հետաքրքիր առաջարկներ են սպասվում գործընկերներից: Անսպասելի իրադարձությունը կարող է լավ անդրադառնալ կարևոր հարաբերությունների վրա:

Առյուծ

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 12-14-ին կաճի անձնական արժանապատվության զգացումը, ճանաչման կհասնեք: Կարևոր կապեր կհաստատեք ազդեցիկ անձանց հետ: Ռոմանտիկ հարաբերությունների կայունացում ու ամրապնդում: Կմասնակցեք կարևոր միջոցառումների:

15-18-ին ինքնատիպ մտածողությամբ կառանձնանաք: Ընկերների հետ սերտ կապերը կնպաստեն գործերում առաջընթացին: Անձնական նպատակներն իրագործելու համար նոր հնարավորություններ կամ գաղափարներ կլինեն:

Կույս

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 12-14-ին կազմակերպված կլինեք ու կառանձնանաք հասուն դիրքորոշմամբ: Ձեր ֆինանսական ու մասնագիտական առաջընթացի հետ կապված ուժեղ հոտառություն կդրսևորեք: Աշխատավայրում կամրապնդեք ձեր դիրքերը:

15-18-ին հաջող պատահարը կօգնի, որ ձեզ լավ դրսևորեք, ճանաչման հասնեք, ձեր գաղափարներն առաջ տանեք ու զարգացման նոր ուղիներ գտնեք:

Կշեռք

Շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ կամ էլ ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 12-14-ին կազմակերպված ու խելամիտ կլինեք: Հաջող հանդիպումներ կունենաք փորձառու կամ ազդեցիկ անձանց հետ: Մասնագիտական գործերով ուղևորություններ կկատարեք:

15-18-ին տանը անսպասելի իրադարձություններ կամ հանդիպումներ տեղի կունենան: Կլուծեք ֆինանսական խնդիրները: Տնային կամ ընտանեկան խնդիրների լուծման անսպասելի գաղափարներ կունենաք:

Կարիճ

Բուռն ֆինանսական գործունեություն է սպասվում, գործնական կլինեք և ամեն ինչում շահ կփնտրեք: 12-14-ին՝ ֆինանսական վիճակի և բիզնեսում գործերի ամրապնդում: Տան համար լավ իրեր կգնեք: Հարկերի և անշարժ գույքի հետ կապված հաջող գործեր:

15-18-ին համագործակցության մեջ լավ գաղափարներ ու ծրագրեր կունենաք, ինչին կօգնեն ինքնատիպ վարքն ու կռահող լինելը: Հետաքրքիր ու շահեկան կապեր և ծանոթություններ, նոր ընկերական հարաբերություններ կհաստատվեն:

Աղեղնավոր

Շարունակվում է Աղեղնավորի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի: Կիրագործեք անձնական ծրագրերը: 12-14-ին խելամիտ ու կազմակերպված կլինեք: Նպատակին հասնելու գործում առաջընթաց կլինի: Անձնական արժանապատվության մեծ զգացում, ճանաչման կհասնեք: 

15-18-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք, նոր գաղափարներ ու հնարավորություններ կստեղծվեն բիզնեսում: Հաջող միջնորդական գործունեություն: Աշխատավայրում լավ փոփոխություններ են սպասվում:

Այծեղջյուր

Զանազան պատահականություններից և անկանխատեսելի իրավիճակներից մեծ կախվածություն կունենաք: Տեղի ունեցող ամեն ինչ չէ, որ բացատրելի կլինի: 12-14-ին՝ ֆինանսական գործերի և բիզնեսում գործերի հաջող ընթացք: Լավ իրեր գնելու և միաժամանակ խնայելու հնարավորություն կլինի:

15-18-ին ստեղծագործ, ինքնատիպ մտածողությունն ու վարքը, ձեր կռահող լինելը նկատելի կլինեն և հաջողություն կբերեն անձնական, հասարակական ու ռոմանտիկ գործերում, հարաբերություններում:

Ջրհոս

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 12-14-ին կազմակերպված կլինեք ու հասուն դիրքորոշում կունենաք: Ազդեցիկ ու փորձառու անձանց հետ ընկերական հարաբերություններ կհաստատեք: Ընկերների կամ կազմակերպությունների միջոցով կհասնեք անձնական նպատակներին: Լավ առաջարկներ կստանաք:

15-18-ին հարազատներից անսպասելի լավ լուրեր կստանաք, տանը նորություններ կլինեն: Ինտուիցիան ուժեղ կլինի:

Ձկներ

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 12-14-ին պրակտիկ հոտառությունը կօգնի մասնագիտական գործերում առաջընթացի հասնելուն: Նպատակին հասնելու ճանապարհին հաջողակ կլինեք: Գործերի կայունացում: Ինքնավստահություն ձեռք կբերեք:

15-18-ին՝ արագ կռահողականություն, լավ գաղափարներ ու հեռանկարներ գործերի զարգացման մեջ: Անսպասելի հաջող ուղևորություններ կկատարեք: Հարազատների, ընկերների, կոլեգաների հետ կապված լավ նորություններ են սպասվում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5942 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ