...

Դեկտեմբերի 13-19-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Դեկտեմբերի 13-19-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 13-16-ին ակտիվորեն առաջ կմղեք ձեր գաղափարները, հայացքներն ու կարծիքը: Հնարավոր են վեճեր: Գործնական ակտիվություն կունենաք արտասահմանցիների կամ ազդեցիկ անձանց հետ: Առաջընթաց՝ արտերկրի հետ կապված գործերում:

17-19-ին՝ ակտիվ շփումներ: Գործեր են սպասվում հարազատների հետ: Կարճատև ուղևորություններ կենցաղային հարցերով: Նոր ծանոթություններ:

Ցուլ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 13-16-ին՝ գործնական մեծ ակտիվություն: Հինը քանդելու, նորը սկսելու միտում: Ակտիվություն կունենաք հարկերի, վարկերի հետ կապված գործերում ու համատեղ բիզնեսում: Խուսափեք ռիսկային գործողություններից:

17-19-ին՝ ակտիվություն կցուցաբերեք նյութական դաշտում, առևտրի մեջ ու բիզնեսում: Կենցաղային հարցերի լուծում: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Երկվորյակ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 13-16-ին՝ համագործակցելու սուր պահանջ, շահավետ հարաբերությունների փնտրտուք: Հնարավոր է բախվեք ագրեսիվ վարքի: Վեճեր, ձեր դիրքերի համար կպայքարեք ամուսնական կյանքում և գործընկերության մեջ: Լավագույն դեպքում ակտիվ համագործակցություն կսկսվի:

17-19-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպարգևեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն:

Խեցգետին

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 13-16-ին ծանր ֆիզիկական աշխատանք շատ կլինի: Գործիքներով աշխատելիս վնասվածքներից խուսափելու համար զգույշ է պետք լինել: Խնդիրներ կծագեն աշխատավայրում: Հնարավոր է ստիպված լինեք զբաղվել առողջության ամրապնդմամբ:

17-19-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: Զգայուն ու հուզական կլինեք:

Առյուծ

Մեծ ուշադրություն կհատկացնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: 13-16-ին՝ զվարճանքների ակտիվ փնտրտուք: Շատ զգայուն կլինեք ռոմանտիկ հարաբերություններում: Ուժի դիրքերից ինքնադրսևորվելու ձգտում կունենաք: Ֆիզիկական ակտիվության պահանջմունք: Կմասնակցեք զանգվածային միջոցառումների: 

17-19-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

Կույս

Ստիպված եք լինելու ավելի մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 13-16-ին՝ ակտիվություն տանը, հարազատների հետ հարաբերություններում: Տանը կենցաղի բարելավում, հարմարավետության ստեղծում, փոքրիկ վերանորոգման կազմակերպում: Հին հուշերը կարող են հարազատների հետ հարաբերություններ պարզելու պատճառ դառնալ: Պետք է հաշվի առնեք ուրիշների ցանկություններն ու պահանջմունքները, որպեսզի խուսափեք կոնֆլիկտներից:

17-19-ին՝ աշխատանք՝ ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում: Բարձր նպատակասլացություն:

Կշեռք

Հաղորդակցվող կլինեք: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ, ակտիվ աշխատանք կտանեք նրա հետ: Մտավոր աշխատանք: 13-16-ին՝ գիտելիքների ակտիվ փնտրտուք, վեճեր: Գաղափարները գործնականում կիրառելու ձգտում: Կարևոր հանդիպումներ մասնագիտական գործերով: Բիզնեսի հետ կապված կարճատև ուղևորություններ: Հնարավոր է խնդիրներ ունենաք հարազատների հետ: 

17-19-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, կարևոր անձանց աջակցությունը ստանալու ունակություն: Լուրեր հեռվից:

Կարիճ

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր ֆինանսական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: 13-16-ին գումար աշխատելուն ուղղված ակտիվ գործողություններ կկատարեք: Նախաձեռնող կլինեք բիզնեսում: Հնարավոր են ծախսեր ինքնահաստատման նպատակով:

17-19-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին կամ ընտանեկան բյուջեին:

Աղեղնավոր

Շարունակվում է Աղեղնավորի ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս, ինքնահաստատման նպատակով ունակությունները ցուցադրելիս: 13-16-ին անձնական ակտիվությունը կաճի, կձգտեք մրցակցության: Նախաձեռնողականություն և ինքնավստահություն կցուցաբերեք անձնական նախաձեռնություններում: Իմպուլսիվ գործողություններ: Հաջողությունների հասնելու համար պիտի խուսափեք ագրեսիվությունից:

17-19-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Այծեղջյուր

Գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս դժվարությունների կբախվեք: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Անձնական գործերից շեղող անսպասելի հոգսեր կառաջանան: 13-16-ին բիզնեսում անձնական շահի հասնելու համար կձգտեք գաղտնի գործողությունների: Հուզական ու կասկածամիտ կլինեք: Ձեր հանդեպ բարյացակամ վերաբերմունք կփնտրեք, ուշադրության պահանջ կունենաք: Հնարավոր է ստիպված լինեք անձնական ժամանակը ծախսել ուրիշների մասին հոգ տանելու վրա:

17-19-ին՝ ակտիվ աշխատանք կտանեք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Օգնություն կցուցաբերեք հարազատներին նրանց գործերը կարգավորելիս: Ուշադիր կլինեք սեփական առողջության հանդեպ:

Ջրհոս

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ ուշադրության շրջան է: Մասնակցություն կունենաք կոլեկտիվ միջոցառումների: 13-16-ին՝ ընկերների, կազմակերպությունների հետ կապված ակտիվ գործողություններ: Մասնակցություն կունենաք հասարակական գործերին: Նորությունների, զարգացման նոր ուղիների փնտրտուք: Գործողություններում ազատության կձգտեք:

17-19-ին՝ բարձր տրամադրություն, ուրախություն երեխաներից ու սիրելիներից: Հարազատների ու մտերիմների հետ լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:

Ձկներ

Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 13-16-ին՝ գործնական ու մասնագիտական փառասիրության աճ: Հեղինակության դրսևորում, կամային գործողություններ: Առաջատարի դերը ստանձնելու հակվածություն: Ակտիվության շնորհիվ հնարավոր է առաջընթաց աշխատանքի մեջ, մասնագիտական կյանքում, քաղաքականության մեջ:

17-19-ին՝ ակտիվություն տնային գործերում: Հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Տանը մտերիմների հետ կարևոր հանդիպումներ տեղի կունենան:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   868 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ