...

Դեկտեմբերի 15-21-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Դեկտեմբերի 15-21-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Մեծ ինքնավստահություն: Լավատեսություն: Հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 15-18-ին անպիտան, հոգնեցնող, անձնական հետաքրքրություններից շեղող գործերով զբաղվելու անհրաժեշտություն կլինի: Կձգձգվեն արտերկրի կամ արտասահմանցիների հետ կապված գործերը: Հստակ ծրագրերի ու գաղափարների բացակայություն:

19-21-ին նույնիսկ մտերիմ մարդկանց կողմից սառը վերաբերմունքի կբախվեք:

Ցուլ

Փոփոխության սպասումներով և ընտրության պահերով լիքը ծանր ու անկայուն շրջան է: 15-18-ին ընկերներից կամ խմբային հետաքրքրություններից կախվածության մեջ կհայտնվեք: Հեռանկարների բացակայությունը կփչացնի ձեր տրամադրությունը: Խնդիրներ համատեղ գործերում, ընդհանուր գումարն օգտագործելիս: Նոր գործեր սկսելու հետ կապված դժվարությունների շրջան է:

19-21-ին դժվարություններ կարող են առաջանալ ընկերների կամ կազմակերպությունների հետ գործերում: Հարկերի ու վարկերի հետ կապված խնդիրներ:

Երկվորյակ

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն ուրիշներից: 15-18-ին իրադարձությունների անհաջող ընթացքը, մրցակիցները կարող են խանգարել մասնագիտական գործերին, կարևոր անձնական ծրագրերի իրագործմանը: Դժվարություններ ղեկավարության, պաշտոնատար անձանց հետ շփումներում:

19-21-ին կարող են խնդիրներ առաջանալ համագործակցության մեջ, հարաբերություններում: Բարդ բանակցություններ և ցանկալի արդյունքներին հասնելու անհնարինություն:

Խեցգետին

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 15-18-ին՝ խնդիրներ գործատուների հետ և աշխատանքում: Անհրաժեշտ արդյունքներին հասնելու համար ավելի մեծ ջանքեր, կարգապահություն ու կազմակերպվածություն է պետք գալու:

19-21-ին աշխատավայրում ու պրակտիկ գործերում կարող են ձգձգումներ առաջ գալ ղեկավարության, կարևոր մարդկանց հետ հարաբերությունների վատացման պատճառով: Դա էլ կարող է զրկել լավատեսությունից, սեփական ուժերի հանդեպ հավատից:

Առյուծ

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 15-18-ին՝ փառասիրական ծրագրերի խափանում: Ինքնասահմանափակումների անհրաժեշտություն: Ուրիշի ազդեցության տակ կընկնեք: Անձնական նպատակին հասնելու համար սեփական իշխանությունն օգտագործելու ցանկությունը կարող է բարդ իրավիճակների հանգեցնել և դժգոհություն առաջ բերել:

19-21-ին՝ սիրային խնդիրներ ու հիասթափություններ: Ուրիշների տրամադրության և զգացմունքների հանդեպ ուշադրության պակաս: Սառնություն հարաբերություններում:

Կույս

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կմեծանա ընտանիքում զբաղեցրած դիրքի հանդեպ հետաքրքրությունը: 15-18-ին տնային հոգսերը կամ պարտականությունները կարող են արգելակել գործերի կամ հարաբերությունների զարգացումը: Ինքնավստահ չեք լինի, հին վիրավորանքները ի դերև կելնեն:

19-21-ին ընտանեկան հարաբերություններում խնդիրներ կառաջանան: Կխուսափեք համագործակցությունից: Գործընկերները անհաջող վարք կդրսևորեն:

Կշեռք

Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 15-18-ին բարդ աշխատանքը մեծ ուժեր կխլի: Խնդիրներ աշխատավայրում կամ նոր աշխատանքի անցնելիս: Գիտելիքների պակասը նկատելի կդառնա: Ապրանքներ առաքելիս ձգձգումներ կլինեն:

19-21-ին գործերը կարող են արգելակվել տեղեկատվության պակասի, հարկադիր ուղևորությունների պատճառով: Չկայացած հանդիպումներ: Ստիպված եք լինելու օգնել հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում:

Կարիճ

Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 15-18-ին՝ դժվարություններ պրակտիկ ու ֆինանսական գործերում, բիզնեսում: Անձնական ծրագրերն իրագործելիս գումարի պակաս կզգացվի:

19-21-ին՝ անհաջող գնումներ, հարկադիր ծախսեր, անհաջող կոմերցիա և առևտուր: Դժվարություններ ցանկություններն իրագործելիս, հաճելի հանգիստ ու հանդիպումներ կազմակերպելիս:

Աղեղնավոր

Շարունակվում է Աղեղնավորի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 15-18-ին ակտիվության անկումը, ինքնավստահ չլինելը, հոգնածությունը վատ կանդրադառնան հարազատների հետ հարաբերությունների վրա, կամ էլ բարդ տնային պարտականությունները կխանգարեն անձնական ծրագրերին:

19-21-ին ընտանեկան հարաբերություններում խնդիրներ կառաջանան ուրիշների տրամադրության ու զգացմունքների հանդեպ ուշադրության պակասի պատճառով: Ընտանեկան բյուջեի օգտագործման հետ կապված հակասություններ:

Այծեղջյուր

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն: Պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 15-18-ին՝ ձգձգումներ հանդիպումների, ուղևորությունների ժամանակ, անհրաժեշտ տեղեկատվության բացակայություն: Արագ կհոգնեք: Հարազատների հետ հին խնդիրները էլի ջրի երես դուրս կգան:

19-21-ին հարաբերություններում սառնություն կհայտնվի, համակրանքի և ուշադրության պակաս: Դժվարություններ ու խնդիրներ կապեր հաստատելիս:

Ջրհոս

Բոլոր գործերում նորի ձգտում կառաջանա, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն կլինի: 15-18-ին ընկերների, կազմակերպությունների հետ դժվարությունների պատճառով ֆինանսական գործերը կարգելակվեն: Միջոցները խնայելու անհրաժեշտություն կլինի:

19-21-ին՝ խնդիրներ ֆինանսական գործերում ու բիզնեսում: Ծախսեր կանեք ընկերների հետ գործերի կամ կոլեկտիվ միջոցառումների վրա: Նոր առաջարկներ ստանալիս ուշադիր ու զգույշ եղեք, քանի որ դրանք հետագայում շահավետ չեն լինելու:

Ձկներ

Ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 15-18-ին՝ հոգնածություն և ցածր աշխատունակություն: Փառասիրական ծրագրերի խափանում: Ծանր մասնագիտական պարտականությունները կարող են խանգարել անձնական գործերին և մեծ ուժեր կխլեն:

19-21-ին հարաբերություններում սառնություն կնկատվի, կամ կարևոր մարդկանց կողմից ուշադրության պակաս: Գործողություններում ազատության պակաս կզգաք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   125 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ