...

Դեկտեմբերի 18-24-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Դեկտեմբերի 18-24-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Սկսվում է որոշակի ծրագրերի և հույսերի իրագործման շրջանը: 18-21-ին՝ հաջողություններ պրակտիկ, ֆինանսական գործերում, բիզնեսի ընդլայնում: Լավ գնումներ կանեք: Գումար կստանաք: 

22-24-ին կազմակերպված ու կշռադատող կլինեք: Ձեր նպատակներն իրագործելու ճանապարհին ճիշտ քայլեր կանեք: Առաջընթաց պրակտիկ գործերում: Աջակցություն կստանաք հեղինակավոր ու ազդեցիկ մարդկանցից, կամ ինքներդ ուրիշներին օգնելու հնարավորություն կունենաք:

Ցուլ

Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության ու հնարավորությունների ընդլայնման շրջանը: 18-21-ին՝ լավատեսական տրամադրություն, աջակցություն կստանաք ազդեցիկ մարդկանցից, նրանց կողմից հավանության կարժանանաք: Լավ լուրեր կստանաք արտերկրից, կբարելավվեն արտասահմանի հետ կապված գործերը:

22-24-ին լավ կընթանան արտերկրի, կազմակերպությունների, արտասահմանցիների հետ կապված գործերը, դրանցում առաջընթաց կլինի: Կարևոր ինֆորմացիա կստանաք:

Երկվորյակ

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 18-21-ին հնարամիտ կլինեք, սուր ինտուիցիա կունենաք: Հին խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք: Հաջողություններ կարձանագրեք համատեղ բիզնեսում:

22-24-ին մասնագիտական գործերում ինքնավստահություն ձեռք կբերեք ու կայունության կհասնեք: Պրակտիկ գործերում կարևոր փոփոխությունների իրագործում: Հարկերի, վարկերի հետ կապված խնդիրների լուծում:

Խեցգետին

Վերջանում է գործերով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կսկսեն հետաքրքրել շրջապատողների հետ հարաբերությունները: 18-21-ին ազդեցիկ մարդկանց հետ ընկերական հարաբերություններ կհաստատեք: Ակտիվ ու հաջող մասնակցություն հասարակական գործերին, կազմակերպությունների գործերին: Հաջող համագործակցություն ընկերների հետ:

22-24-ին՝ գործնական հարաբերությունների բարելավում ու ամրապնդում: Շահավետ կապեր կհաստատեք: Շահ կունենաք արտերկրում կոմերցիայից կամ արտասահմանցիներից:

Առյուծ

Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը, ավելի շատ հոգսեր կառաջանան տանը, կծանրաբեռնվեք աշխատանքով: 18-21-ին՝ լավատեսություն: Լավ ձեռքբերումներ աշխատավայրում, դիրքերի ամրապնդում: Ղեկավարությունից աջակցություն կստանաք: Աշխատունակություն, առողջության բարելավում:

22-24-ին՝ շահի հանդեպ լավ հոտառություն, լավ փոփոխություններ աշխատավայրում: Կարգապահությունն ու ճշտապահությունը, ուժերի և միջոցների ճիշտ բաշխումը կօգնեն առաջ մղել գործերը:

Կույս

Ընտանեկան հոգսերն ու խնդիրները կսկսեն քչանալ, և ուժերի վերելքի բարենպաստ շրջան կսկսվի: 18-21-ը հաջող օրեր են: Հաջողակ կլինեք անձնական ծրագրերն իրագործելիս: Հաջողության հասնելու և հեղինակությունը բարձրացնելու հնարավորություն կունենաք: Կմասնակցեք կարևոր միջոցառումների:

22-24-ին՝ անձնական արժանապատվության զգացում: Գործնական ու ռոմանտիկ հարաբերությունների ամրապնդում: Կապեր կհաստատեք ազդեցիկ մարդկանց հետ: Գործնական կապերից սիրային հարաբերություններ կարող են սկսվել:

Կշեռք

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 18-21-ին՝ տանը լավ փոփոխություններ ու գործերի բարելավում: Խոշոր ու կարևոր իրեր ձեռք բերելու հնարավորություն կլինի: Կարող են լուծվել ֆինանսական խնդիրները, հարկերի, վարկերի հետ կապված խնդիրները: 

22-24-ին՝ ընտանեկան գործերի բարելավում: Տանը կարևոր գործերի ավարտ: Առողջության ամրապնդում: Բարձր աշխատունակություն:

Կարիճ

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունն աստիճանաբար կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 18-21-ին՝ լավ համագործակցություն, հաջողություններ ուսման մեջ և ուղևորությունների ժամանակ: Հաջող համատեղ գործեր հարազատների հետ: Լավ տեղեկատվության ստացում:

22-24-ին կազմակերպված ու կշռադատող կլինեք: Շահավետ հանդիպումներ ազդեցիկ մարդկանց հետ: Կմասնակցեք կոլեկտիվների կամ կազմակերպությունների գործերին: Լավ ծանոթությունների և հարաբերությունների ամրապնդման հնարավորություն կունենաք:

Աղեղնավոր

Վերջանում է Աղեղնավորի ամիսը, և անձնական գործերով հետաքրքրությունը փոխարինվում է սեփական նյութական վիճակի հանդեպ հետաքրքրությամբ: 18-21-ին՝ հաջողություններ ռոմանտիկ ու ֆինանսական գործերում: Արդյունավետ աշխատանք: Կարևոր իրեր ձեռք կբերեք: 

22-24-ին՝ նյութական վիճակի ամրապնդում ու կայունացում: Լավ հոտառություն կունենաք պրակտիկ ու ֆինանսական գործերում: Տան համար երկար սպասված գնումներ կանեք:

Այծեղջյուր

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և դեկտեմբերի 22-ից սկսվում է Այծեղջյուրի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական մասնակցության աճ կբերի: 18-21-ին՝ լավատեսական տրամադրություն, հաջողակ կլինեք անձնական գործերում: Կհանդիպեք սիրելիների հետ: Ծրագրերն իրագործելու, հեղինակությունը բարձրացնելու հնարավորություն կունենաք:

22-24-ին ձեր նպատակին հասնելու ճանապարհին քայլեր անելու համար հաջող օրեր են: Հանդիպումներ պիտանի մարդկանց հետ: Կարևոր տեղեկատվություն կստանաք: Անձնական պատասխանատվության աճ:

Ջրհոս

Այս շաբաթ վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը: Սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 18-21-ին՝ ընտանիքում գործերի անսպասելի բարելավում, լավ նորություններ, հաճելի հանդիպումներ տանը: Ընտանեկան բարեկեցություն: 

22-24-ին՝ շահի հանդեպ լավ հոտառություն, հաջողակ կլինեք ֆինանսական գործերում: Խնայելու հնարավորություն կլինի: Պրակտիկ գործերում կօգնեն փորձառու մարդիկ:

Ձկներ

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների և զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը: 18-21-ին՝ լավ հանդիպումներ, ուղևորություններ ու նորություններ: Հետաքրքիր գաղափարներ ու առաջարկներ: Կազմակերպությունների հետ շահավետ հարաբերություններ կհաստատեք: 

22-24-ին կառուցողական փառասիրությունը, լավ կազմակերպվածությունը, կշռադատող լինելը կօգնեն իրագործել նպատակները: Փորձառու մարդկանց հետ ընկերական հարաբերությունների զարգացում: Հաջող մասնակցություն կոլեկտիվների գործերին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3516 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ