...

Դեկտեմբերի 20-26-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Դեկտեմբերի 20-26-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Այս շաբաթ սկսվում է որոշակի ծրագրերի ու հույսերի իրագործման շրջանը: 20-21-ին հաջողությամբ կվարեք կազմակերպությունների հետ գործերը, ազդեցիկ անձանցից աջակցություն կստանաք, նրանց հավանությանը կարժանանաք: Հաջող գործեր արտերկրում և արտասահմանցիների հետ: 

22-26-ին հարաբերությունները զուտ գործնական, պրակտիկ ուղղվածությամբ կզարգանան: Ֆինանսական կայունության ու բարեկեցության հասնելու ձգտում: Ղեկավարության հետ հարաբերությունները կբարելավվեն: Խնայելու հնարավորություն կունենաք:

Ցուլ

Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 20-21-ը բարենպաստ օրեր են մասնագիտական ձեռքբերումների, շահավետ փոփոխությունների, բիզնեսի ու խելամիտ ֆինանսական սպեկուլյացիաների համար: Հարկերի ու վարկերի հետ կապված խնդիրների լուծում:

22-26-ին՝ ուժեղ ինտուիցիա, անձնական շահի զգացում: Գործնական ու ռոմանտիկ հնարավորություններ կարող են առաջանալ ընկերների միջոցով, կազմակերպությունների գործերին մասնակցության ժամանակ: Ֆինանսական գործերի անսպասելի բարելավում:

Երկվորյակ

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 20-21-ին հաջող միջադեպը, լավ շրջապատը, հաջողությունները կօգնեն ընդլայնել ձեր հնարավորությունները: Պիտանի, ազդեցիկ գործընկերներ կգտնեք:

22-26-ին ճիշտ ու շահավետ կտնօրինեք սեփական խնայողությունները կամ համատեղ գումարը: Սպասվում են հարկերի ու վարկերի հետ կապված հաջող գործեր: Նվերներ ստանալու հնարավորություն կլինի: 

Խեցգետին

Այս շաբաթ վերջանում է գործերով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կսկսեն հետաքրքրել շրջապատողների հետ հարաբերությունները: 20-21-ին՝ լավ փոփոխություններ աշխատավայրում: Հաջողակ կլինեք պրակտիկ գործերում, շահավետ առաջարկներ կստանաք: Առողջության բարելավում:

22-26-ին՝ ներդաշնակ հարաբերություններ և՛ ամուսնության, և՛ գործընկերության մեջ: Շահ՝ գործնական հարաբերություններից: Շփվող կլինեք, հաջող գործեր են սպասվում կոլեկտիվում: Անձնական գրավչության աճ:

Առյուծ

Այս շաբաթ վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը: Տան հետ կապված ավելի շատ հոգսեր կառաջանան, կծանրաբեռնվեք աշխատանքով: 20-21-ը հաջող օրեր են հարաբերությունները կարգավորելու, շահավետ համաձայնությունների և իրավաբանական գործերի համար: Առաջատար լինելու, հավանության արժանանալու հնարավորություն կլինի: Ուրախություն սիրելիների հետ: Մասնակցություն հետաքրքիր միջոցառումների:

22-26-ին՝ աշխատավայրում պայմանների ու հարաբերությունների բարելավում: Անձնական գրավչությունը կաճի լավ առողջության ու բարձր տրամադրության շնորհիվ: Հաջող գնումներ:

Կույս

Ընտանեկան խնդիրներն ու հոգսերը կսկսեն նվազել և ուժերի վերելքի բարենպաստ շրջան կսկսվի: 20-21-ին հաջողակ կլինեք աշխատավայրում, տանն էլ լավ հանդիպումներ կկայանան: Կարևոր ձեռքբերումներ: Հաջող համատեղ գործեր հարազատների հետ: 

22-26-ին՝ ռոմանտիկ ու հասարակական ակտիվություն: Բարության, ուշադրության և առատաձեռնության դրսևորումներ: Հաճելի հանդիպումներ ու մասնակցություն հետաքրքիր միջոցառումների: Լավ ժամանակ է բիզնեսի ու զվարճանքների համար:

Կշեռք

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի տնային խնդիրների հանդեպ յուրահատուկ ուշադրության շրջանը: 20-21-ը բարենպաստ օրեր են: Կարևոր հանդիպումներ ազդեցիկ անձանց հետ, ճանաչում, շահավետ ուղևորություններ: Ուրախություն սիրելիների հետ, լավ լուրեր նրանցից: Լավ օրեր են գիտելիքներ ու պիտանի տեղեկատվություն ձեռք բերելու համար: 

22-26-ին՝ հետաքրքիր միջոցառումներ տանը, ընտանիքում ու հարազատների հետ հարաբերությունների բարելավում: Տանը հարմարավետության ստեղծում, տան համար պիտանի իրեր ձեռք կբերեք:

Կարիճ

Նյութական խնդիրների հանդեպ ուշադրությունը կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 20-21-ին՝ ֆինանսական գործերի ու բիզնեսի հաջող ընթացք: Ընտանեկան բարեկեցության աճ, կարևոր ձեռքբերումներ: Տանը հետաքրքիր միջոցառումներ կկազմակերպեք: 

22-26-ին՝ սպասվում են ներդաշնակ հասարակական, ռոմանտիկ ու գործնական հարաբերություններ: Տակտը, դիվանագիտությունն ու հաճելի խոսքը կօգնեն պիտանի ծանոթություններ ու կապեր հաստատել: Հաջող աշխատանք ինֆորմացիայի հետ: Կարճատև շահավետ ուղևորություններ:

Աղեղնավոր

Վերջանում է Աղեղնավորի ամիսը, և անձնական գործերով հետաքրքրությունը կփոխարինվի նյութական վիճակի հանդեպ հետաքրքրությամբ: 20-21-ը բարենպաստ օրեր են: Հաջողակ կլինեք անձնական գործերում, հեղինակությունը կաճի, անհրաժեշտ գիտելիքներ ու կրթություն կստանաք, կարևոր լուրեր կլսեք: 

22-26-ին՝ սպասվում է ֆինանսական գործերի հաջող ընթացք: Գեղեցիկ, որակյալ իրեր ձեռք կբերեք հասարակության մեջ դիրքերը բարելավելու կամ տրամադրությունը բարձրացնելու նպատակով: Կձգտեք հարմարավետության: Հաջող ժամանակ է բանկերի հետ աշխատելու, ֆինանսական աջակցություն փնտրելու համար: Հաջող առաջարկներ:

Այծեղջյուր

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը.  դեկտեմբերի 22-ից սկսվում է Այծեղջյուրի ամիսը, որն ուժերի և գործերում անձնական մասնակցության աճ կբերի: 20-21-ին իրադարձությունների հաջող ընթացքի շնորհիվ ֆինանսական գործերում հաջողությունը կայցելի: Հարկերի, վարկերի, պարտքերի հետ կապված խնդիրների լուծում: 

22-26-ին՝ անձնական գրավչության աճ: Հասարակական ու ռոմանտիկ գործերում նախաձեռնող կլինեք: Հաջող անձնական գործեր բիզնեսում: Կգիտակցեք՝ ինչ է պետք անել ուրիշների վրա լավ տպավորություն թողնելու համար: 

Ջրհոս

Վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 20-21-ը հաջող օրեր են: Լավ առաջարկներ ու հեռանկարներ են սպասվում: Աջակցություն կազմակերպություններից կամ ազդեցիկ ընկերներից: Անձնական հեղինակության աճ: Լավատեսական տրամադրություն:

22-26-ին համակրանք ու հասկացողություն ձեռք կբերեք: Բարության և առատաձեռնության դրսևորում: Գեղեցիկը զգալու ու գնահատելու կարողություն: Երևակայությունը կուժեղանա, կերազեք: Հնարավոր են գաղտնի հանդիպումներ:

Ձկներ

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը, և սկսվում է նոր գաղափարների, զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը: 20-21-ին զգայունակությունն ու ինտուիցիան կօգնեն հասնել նպատակներին: Հաջողակ կլինեք: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Աջակցություն ազդեցիկ անձանցից:

22-26-ին՝ անսպասելի պատահարներ, որոնք նոր ծանոթությունների սկիզբ կդառնան: Նոր հարաբերություններ կփնտրեք ընկերների շրջանում կամ հասարակական գործերով զբաղվելու ժամանակ: Գեղեցիկի զգացումը կօգնի տան համար որակյալ իրեր ձեռք բերել:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1121 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ