Խոյ
Այս շաբաթվանից սկսվում է որոշակի ծրագրերի և հույսերի իրագործման շրջանը: 22-26-ին հարաբերությունները զուտ գործնական ուղղվածությամբ կզարգանան: Ֆինանսական կայունության ու բարեկեցության հասնելու ձգտում: Խնայելու հնարավորություն կլինի: Կբարելավեք հարաբերությունները ղեկավարության և կարևոր մարդկանց հետ:
27-28-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Կուրախացնեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:
Ցուլ
Վերջացել է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվել է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 22-26-ին կհետաքրքրվեք արտասահմանյան ամեն ինչով: Արտերկրում գործերի և կապերի ընդլայնում: Դրսից գումար կստանաք: Մշակութային միջոցառումներին մասնակցությունից ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն:
27-28-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: Գերզգայուն ու հուզական կլինեք:
Երկվորյակ
Վերջացել է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվել է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 22-26-ին ճիշտ ու շահավետ կօգտագործեք սեփական խնայողություններն ու ընդհանուր գումարը: Հարկերի հետ կապված հաջող գործեր: Հնարավոր է նվերներ ստանաք: Գործնական առաջարկներ:
27-28-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:
Խեցգետին
Վերջացել է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կհուզեն շրջապատողների հետ հարաբերությունները: 22-26-ին՝ ներդաշնակ ամուսնական ու գործնական հարաբերություններ: Շատ շփվող կլինեք: Հաջող գործեր կոլեկտիվում: Անձնական գրավչության աճ:
27-28-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին, կամ կաշխատեք ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում: Բարձր նպատակասլացություն:
Առյուծ
Վերջացել է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը: Տնային հոգսերը կշատանան, կծանրաբեռնվեք գործերով: 22-26-ին՝ աշխատավայրում պայմանների և հարաբերությունների բարելավում: Լավ առողջության ու տրամադրության շնորհիվ անձնական գրավչության աճ: Գեղեցիկ իրեր կգնեք:
27-28-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, կարևոր անձանց աջակցությունը ստանալու կարողություն: Լուրեր հեռվից:
Կույս
Ընտանեկան հոգսերն ու խնդիրները կնվազեն, և ուժերի վերելքի բարենպաստ շրջան կսկսվի: 22-26-ին՝ ռոմանտիկ ու հասարակական ակտիվություն: Բարություն, առատաձեռնություն, փոխըմբռնում: Հնարավոր են սիրային արկածներ, հանդիպումներ: Լավ ժամանակ է բիզնեսի ու զվարճանքների համար:
27-28-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին ու ընտանիքի բյուջեին:
Կշեռք
Անցել է անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը: Հատուկ ուշադրություն կդարձնեք տնային խնդիրներին: 22-26-ին տանը հետաքրքիր միջոցառումներ կկայանան: Ընտանեկան հարաբերությունների բարելավում: Տանը հարմարավետություն կստեղծեք, տան համար գեղեցիկ իրեր կգնեք:
27-28-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսնու գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:
Կարիճ
Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի տեղեկատվական ոլորտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 22-26-ին՝ ներդաշնակ հասարակական, ռոմանտիկ ու գործնական հարաբերություններ: Տակտը, դիվանագիտությունն ու հաճելի խոսքը կօգնեն պիտանի ծանոթություններ ու կապեր հաստատել: Հաջող աշխատանք տեղեկատվության հետ: Կարճատև ուղևորություններ:
27-28-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին կարգավորելու նրանց գործերը: Ուշադիր վերաբերմունք սեփական առողջության հանդեպ:
Աղեղնավոր
Վերջացել է Աղեղնավորի ամիսը, և անձնական գործերով հետաքրքրությունը փոխարինվել է սեփական նյութական վիճակով հետաքրքրությամբ: 22-26-ին լավ կընթանան ֆինանսական գործերը: Հասարակության մեջ դիրքերը բարելավելու կամ տրամադրությունը բարձրացնելու նպատակով գեղեցիկ, որակյալ իրեր կգնեք: Կձգտեք հարմարավետության: Հաջող ժամանակ է բանկերի հետ գործ ունենալու, ֆինանսական աջակցություն փնտրելու համար: Լավ առաջարկներ:
27-28-ին բարձր տրամադրություն կունենաք, երեխաներն ու սիրելին կուրախացնեն: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն:
Այծեղջյուր
Վերջացել է անորոշության և տարօրինակ իրադարձությունների շրջանը, և դեկտեմբերի 22-ից սկսվել է Այծեղջյուրի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական մասնակցության աճ է բերել: 22-26-ին՝ անձնական գրավչության աճ: Ռոմանտիկ ու հասարակական գործերում նախաձեռնող կլինեք: Հաջող անձնական գործեր բիզնեսում: Կգիտակցեք՝ ինչ է պետք անել ուրիշների վրա բարենպաստ տպավորություն թողնելու համար:
27-28-ին՝ գերակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Կարևոր հանդիպումներ տանը:
Ջրհոս
Վերջացել է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, սկսվել է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 22-26-ին՝ համակրանք ու հասկացողություն: Բարություն և առատաձեռնություն: Գեղեցիկը զգալու և գնահատելու կարողություն: Ուժեղ երևակայություն: Գաղտնի սիրային արկածներ:
27-28-ին՝ ակտիվ շփումներ հարազատների, կոլեգաների հետ: Ուղևորություններ ընտանեկան գործերով: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:
Ձկներ
Վերջացել է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվել է նոր գաղափարների և զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը: 22-26-ին՝ ուժեղ ինտուիցիա: Հասարակական, գործնական ու ռոմանտիկ հնարավորություններ կարող են ստեղծվել կազմակերպությունների գործերին մասնակցությունից կամ ընկերների միջոցով: Անսպասելի ֆինանսական հնարավորություններ:
27-28-ին՝ ակտիվություն նյութական ոլորտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր: