...

Դեկտեմբերի 25-31-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Դեկտեմբերի 25-31-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 25-28-ին՝ հաջողություններ ֆինանսական գործերում ու բիզնեսում: Երկար սպասված իրը ձեռք բերելու հնարավորություն կունենաք: Կհասնեք մի նպատակի, որը կբարելավի ձեր նյութական վիճակը:

29-31-ին սկզբունքային կլինեք, ակտիվորեն առաջ կտանեք ձեր ծրագրերը: Կապեր արտերկրի հետ, կամ էլ կնախապատրաստվեք ուղևորությունների: Կհանդիպեք արտերկրից եկած հարազատների հետ, կամ լուրեր կստանաք նրանցից: Տարվա վերջին օրը անավարտ գործերի պատճառով հնարավոր է հուզական լարվածություն:

Ցուլ

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր ունակությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 25-28-ին՝ հաջողություններ անձնական գործերում և անձնական խնդիրները լուծելիս: Ազդեցիկ մարդկանց շնորհիվ նոր հնարավորություններ կբացվեն: Հաջող կընթանան ուղևորությունների հետ կապված գործերը: Լավատեսություն և ինքնավստահություն:

29-31-ին կասկածամիտ կլինեք, ուստի հնարավոր են վեճեր, բիզնեսում մրցակցության սրացում: Ֆինանսական գործերում խուսափեք շտապողական որոշումներից: Երկար դատողությունները միայն կբարդացնեն իրավիճակը: Տարվա վերջին օրը ձեռք բերածի նկատմամբ չափազանց քննադատական մոտեցումը կարող է փչացնել տրամադրությունը:

Երկվորյակ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 25-28-ին ինքնավստահություն ձեռք կբերեք, կամ ուժեր կհավաքեք ձեր գործերն առաջ մղելու, անձնական խնդիրները լուծելու համար: Բարդ իրավիճակներում անսպասելի օգնություն կստանաք: Սեփական զարգացման ուղղությունն ընտրելիս ուժեղ ինտուիցիա կդրսևորեք:

29-31-ին սեփական գաղափարներն արտահայտելիս ու տեսակետը պնդելիս հակված կլինեք սովորականից ավելի ագրեսիվ լինել: Վեճեր, ուժեղ մրցակցություն: Ակտիվ բանակցություններ: Տարվա վերջին օրը գործերով գերծանրաբեռնվածությունը կարող է ընտանիքում հարաբերությունների սառեցման պատճառ դառնալ:

Խեցգետին

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 25-28-ին՝ համատեղ գործերի լավ ընթացք, հաջող համագործակցություն գործընկերների, ընկերների, կազմակերպությունների հետ: Արտաքին իրավիճակն ընդհանուր առմամբ դեպի լավը կփոխվի:

29-31-ին՝ գործնական ակտիվություն: Խնդիրներն արագ լուծելու ձգտում: Ստիպված եք լինելու մեծ էներգիա ծախսել մանրուքների վրա: Տարվա վերջին օրը ամեն ինչ չէ, որ ձեր ուզածի նման կստացվի, իսկ դուք շատ բան կուզենաք:

Առյուծ

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 25-28-ին՝ հաջողություններ պրակտիկ գործերում, մեծ գործերի հաջող ավարտ: Շահավետ գործնական հանդիպումներ կարևոր մարդկանց հետ: Առողջության ամրապնդում:

29-31-ին ակտիվորեն ուրիշներին կներգրավվեք ձեր ծրագրերի մեջ, շատ շփվող կլինեք: Հանդիպումներ ու զրույցներ սիրելիների հետ: Հետաքրքիր միջոցառումների կմասնակցեք: Ձեր գործողություններում վճռական կլինեք: Տարվա վերջին օրը մեծ ծախսերը հնարավոր է չուրախացնեն ձեզ:

Կույս

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 25-28-ին՝ մեծ ինքնավստահություն ու լավատեսություն: Գեղեցիկ ու վառ տեսք ունենալու հնարավորություն կունենաք: Աջակցություն կստանաք, հավանության կարժանանաք: Ուրախություն սիրելիների հետ հարաբերություններից: Հաճելի և հեռավոր ուղևորություններ կկատարեք:

29-31-ին տնային գործերի հետ կապված հուզական ու շտապողական որոշումներ կընդունեք: Բուռն հանդիպումներ ու զրույցներ հարազատների հետ: Տանը կարգուկանոն հաստատելու ձգտում: Հաճախակի ուղևորություններ կկատարեք կենցաղային հարցերով: Տարվա վերջին օրը հնարավոր է լարվեն ընտանեկան հարաբերությունները ձեր անձնական ցանկությունների անկատար մնալու պատճառով:

Կշեռք

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 25-28-ին՝ լավ փոփոխություններ տանը, կարևոր միջոցառումների նախապատրաստում և անցկացում: Ընտանեկան բարեկեցության աճ, բյուջեի բարելավում: Կարևոր խնդիրների լուծում:

29-31-ին՝ ակտիվ մտավոր գործունեություն, անհրաժեշտ ինֆորմացիայի փնտրտուք: Կարճատև ուղևորություններ, հանդիպումներ, ծանոթություններ: Հաճախակի վեճեր: Ճանապարհին պետք է զգույշ լինել: Տարվա վերջին օրը ցածր աշխատունակությունն ու մանրուքների վրա շեղվելը կարող են որոշակի լարվածության հանգեցնել:

Կարիճ

Հաղորդակցվող կլինեք: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ, ակտիվ աշխատանք կտանեք դրա հետ: Ուշադրություն կդարձնեք հարազատների, հարևանների, կոլեգաների գործերին: 25-28-ին՝ մեծահոգի և ուշադիր վերաբերմունք ուրիշների հանդեպ: Աջակցություն կստանաք կազմակերպություններից կամ ազդեցիկ ընկերներից: Հաջող ուղևորություններ:

29-31-ին՝ ֆինանսական գործերի, գնումների հետ կապված ակտիվ հանդիպումներ ու բանակցություններ: Ֆինանսական խնդիրների հետ կապված վեճեր, մրցակցության սրացում բիզնեսում: Նախաձեռնող կլինեք: Տարվա վերջին օրը ֆինանսական դժվարությունների պատճառով ոչ բոլոր ծրագրերը կկարողանաք իրագործել:

Աղեղնավոր

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր նյութական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: Ակտիվություն բիզնեսում և առևտրի մեջ: 25-28-ին՝ հաջողություններ պրակտիկ ու ֆինանսական գործերում: Գործունեության ոլորտների ընդլայնում: Գումար կստանաք, լավ գնումներ կանեք: Բարեկեցության աճ:

29-31-ին հակված կլինեք ակտիվորեն արտահայտել սեփական գաղափարները, չլսել ուրիշների կարծիքը: Տեղեկատվության փնտրտուք: Որոշակի անհանգստություն, շտապողականություն գործերում: Վճռական ու նախաձեռնող կլինեք: Տարվա վերջին օրը ընտանիքում հնարավոր է որոշակի լարվածություն, հարաբերություններում չորություն չիրագործված ցանկությունների պատճառով:

Այծեղջյուր

Շարունակվում է Այծեղջյուրի ամիսը: Դա ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս և ունակությունները դրսևորելիս: 25-28-ին՝ անձնական հեղինակության աճ, ուժեղ ինտուիցիա: Հաջողություններ և ուրախություն սիրո մեջ: Կմասնակցեք կարևոր միջոցառումների: Կարևոր մարդկանցից աջակցություն կստանաք: Հաճելի հանգիստ: Հաջողակ կլինեք անձնական ծրագրերն իրագործելիս:

29-31-ին՝ անհանգիստ մտքեր ու երկար դատողություններ: Անհասկանալի գործերից ու իրավիճակներից գլուխ հանելու անհրաժեշտություն կառաջանա: Ծրագրած ոչ բոլոր գործերը կկարողանաք անել: Տարվա վերջին օրը հարազատների անհասկանալի վարքը կխախտեն ծրագրերը:

Ջրհոս

Դժվարություններ կունենաք գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Չնախատեսված հոգսեր կառաջանան, որոնք կշեղեն անձնական գործերից: 25-28-ին լավ տրամադրություն կունենաք, լավատես կլինեք: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Բարդ իրավիճակում գտնվողները աջակցություն ու պաշտպանություն կստանան: Լավ փոփոխություններ կամ հաճելի հոգսեր տանը:

29-31-ին հակված կլինեք մտածել ապագայի ու հեռանկարների մասին: Հետաքրքիր նորություններ կստանաք: Ուշադիր կլինեք ուրիշների կարծիքին: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների: Տարվա վերջին օրը որոշ ֆինանսական խնդիրներ կանհանգստացնեն ու հուզական արձագանք կառաջացնեն:

Ձկներ

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: Սերտ կապեր ընկերների հետ: 25-28-ը հաջող օրեր են: Նոր ու պիտանի ծանոթություններ կհաստատեք, հաջող ուղևորություններ կկատարեք: Առաջարկներ կամ կարևոր ինֆորմացիա կստանաք: Հանդիպումներ են սպասվում:

29-31-ին՝ գործնական ակտիվություն: Դրված ծրագրերն իրագործելու և խնդիրները լուծելու վճռականությունը կաճի: Կարևոր գործերում կաջակցեն հարազատները: Տարվա վերջին օրը գործընկերների հետ փոխադարձ թյուրըմբռնումը կդժվարացնի ծրագրած արդյունքներին հասնելը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3447 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ