...

Դեկտեմբերի 26-ից հունվարի 1-ի և 2023-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Դեկտեմբերի 26-ից հունվարի 1-ի և 2023-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու և հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 26-30-ին կարևոր գործերի հետ կապված զբաղվածություն ու շփումներ են սպասվում: Կհանդիպեք ազդեցիկ անձանց հետ: Ֆինանսական գործերը լավ կընթանան:

Տարվա վերջին օրը պրակտիկ ու գործնական լինելը, խնայելու ձգտումը կօգնեն իրագործել բոլոր ծրագրերը, սակայն ամեն ինչ չէ, որ հենց Խոյերի սրտով կլինի:

Նոր տարվա գիշերը նկատելի կդառնան ձեր բարձր դիրքն ու հեղինակությունը: Եվ դա ուրախություն կպարգևի:

Նոր տարվա առաջին կեսին հաջողություններ են սպասվելու սեփական նախաձեռնություններն ու ծրագրերն առաջ տանելիս, հնարավորություններն ընդլայնելիս:

Նոր տարվա երկրորդ կեսին կարող եք նյութական բարեկեցության և գործունեության նոր ոլորտների հույս ունենալ:

Ցուլ

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 26-30-ին արտասահմանյան ամեն ինչի հանդեպ մեծ հետաքրքրություն կցուցաբերեք: Առույգ ու դրական տրամադրվածություն: Կհանդիպեք կարևոր անձանց հետ:

Տարվա վերջին օրը կիրականանա թանկ ու գեղեցիկ իր գնելու և բոլորին զարմացնելու ցանկությունը, սակայն չլուծված կարող են մնալ տան ու հարազատների հետ կապված որոշ գործեր:

Նոր տարվա գիշերը կյանքի հանդեպ ուրախ ու լավատեսական տրամադրվածություն կլինի, Ցուլերը բարի և ուշադիր կդառնան: Հնարավոր է ձեր երազանքը կապված լինի արտասահմանի կամ արտասահմանցիների հետ:

Նոր տարվա առաջին կեսին հաջողությունը կգա այնտեղից, որտեղից չէիք սպասում:

Նոր տարվա երկրորդ կեսին կարող եք ամբողջությամբ ձեզ վրա հույս դնել ու իրագործել անձնական ծրագրերը:

Երկվորյակ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի բախվեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 26-30-ին համատեղ գործերի, ընդհանուր գումարի, վարկերի, ունեցվածքի հետ կապված հաճախակի շփումներ են սպասվում: Կարճատև գործնական ուղևորություններ կկատարեք:

Տարվա վերջին օրը խնայողություններով ու վերցրած վարկերով կկարողանաք իրագործել բոլոր ծրագրերը, սակայն չիրագործված կմնան ձեր քմահաճույքներն ու էքստրավագանտ ցանկությունները:

Նոր տարվա գիշերը տրամադրությունը կլավանա, կվերագտնեք ինքնավստահությունն ու պատրաստ կլինեք նոր տարում արմատապես վերանայել ձեր նյութական զարգացման ծրագրերը:

Նոր տարվա առաջին կեսին լավ նորություններ ու փոփոխություններ են սպասվում:

Նոր տարվա երկրորդ կեսին հաջողություն կունենաք այն ոլորտներում, որտեղ նման բան չէիք ակնկալում:

Խեցգետին

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված են լինելու շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 26-30-ին ակտիվ շփումներ են սպասվում: Կմասնակցեք կոլեկտիվ գործերին: Հաջող կվարեք բանակցությունները, գործարքներ կկնքեք:

Տարվա վերջին օրը նրբաճաշակությունը կօգնի ձեզ հաջողությամբ ավարտել գործերը: Ամեն ինչ կլինի ոչ ավելի վատ, քան շրջապատողների մոտ, սակայն հնարավոր է ստիպված լինեք զոհել ձեր ցանկություններն ու սկզբունքները:

Նոր տարվա գիշերը կարող եք հանգիստ վայելել լավ մարդկանց ներկայությունը, զգալ շրջապատողների սերն ու ուշադրությունը:

Նոր տարվա առաջին կեսին մասնագիտական գործերում, աշխատանքի, ձեր կարգավիճակի փոփոխության մեջ հաջողություն կունենաք:

Նոր տարվա երկրորդ կեսին լավ առաջարկներ ու նոր նախաձեռնություններ են սպասվում:

Առյուծ

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շրջան է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 26-30-ին կմեծանա ձեր առողջության, սննդակարգի և աշխատանքի հանդեպ հետաքրքրությունը: Կձգտեք նոր տեղեկատվություն ու գիտելիքներ ստանալ աշխատավայրում ձեր դիրքերը բարելավելու համար:

Տարվա վերջին օրը գնումների ժամանակ երկար ընտրություն անելը կամ բարձր ճաշակը կօգնեն ձեզ գեղեցիկ պատրաստվել Նոր տարվան, սակայն կձգտեք ուրիշներին պարտադրել ձեր ցանկություններն ու կարծիքը, ինչը միշտ չի ստացվի:

Նոր տարվա գիշերը Առյուծները հաճույք կստանան իրենց գործերի արդյունքներից, հրաշալի տեսք կունենան և արագ կվերականգնեն ուժերը:

Նոր տարվա առաջին կեսին ձեր զարգացման, հեռավոր ուղևորությունների և առաջխաղացման համար հնարավորություններ կստեղծվեն:

Նոր տարվա երկրորդ կեսին աշխատավայրում, մասնագիտության մեջ բարձր դիրքերի կհասնեք: Կհասնեք կարևոր նպատակի:

Կույս

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին և նույնը կպահանջեք շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 26-30-ին սիրային ու հասարակական ակտիվություն է սպասվում: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների, զվարճանքների: Բիզնեսում հաջողություններ կունենաք: Շատ գրավիչ կլինեք:

Տարվա վերջին օրը հաջող գնումների և զարդարանքների միջոցով կկարողանաք տոնական տրամադրություն ստեղծել, սակայն կասկածներն ու քննադատաբար տրամադրված լինելը կխանգարեն լիարժեք գոհ մնալ կատարած աշխատանքից:

Նոր տարվա գիշերը ուրախություն է սպասվում երեխաների ու սիրելիների կողքին: Ձեզ լավ դրսևորելու հնարավորություն կունենաք:

Նոր տարվա առաջին կեսին Կույսերը մյուսներից վաղ կզգան շուրջը տեղի ունեցող փոփոխությունները, և նոր տարվա երկրորդ կեսին այդ փոփոխություններն ի շահ իրենց կծառայեցնեն, առաջխաղացման ու զարգացման համար նոր հնարավորություններ կգտնեն:

Կշեռք

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 26-30-ին ընտանիքի և հարազատների հանդեպ մեծ հետաքրքրություն կդրսևորեք: Տնային խնդիրների լուծման հետ կապված գաղափարներ կհայտնվեն: Հարմարավետություն կստեղծեք:

Տարվա վերջին օրը ամենաանհրաժեշտ բաները ընտրելու ունակությունը ուրախություն կբերի ձեր տուն, կգնեք իրեր, որոնք դուր կգան ձեր հարազատներին, բայց ձեր զգայուն լինելը կարող է անհանգստություն առաջացնել:

Նոր տարվա գիշերը Կշեռքները բարություն, ուշադրություն կդրսևորեն ընտանիքի անդամների հանդեպ, և լիակատար բարեկեցության պայմաններում ուրախ ժամանակ կանցկացնեն:

Նոր տարվա առաջին կեսին հաջողությունը կգա ուրիշ մարդկանց, գործընկերների, ամուսինների միջոցով:

Նոր տարվա երկրորդ կեսին հնարավոր են նկատելի փոփոխություններ:

Կարիճ

Հաղորդակցվող կլինեք: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ ու ակտիվ աշխատանք կտանեք նրա հետ: Մտավոր աշխատանք է սպասվում: 26-30-ին՝ ներդաշնակ հասարակական, ռոմանտիկ, գործնական կապեր ու շփումներ: Նրբանկատությունն ու դիվանագիտությունը կօգնեն հարաբերություններ հաստատելիս ու գործերն առաջ մղելիս: Կարճատև ուղևորություններ:

Տարվա վերջին օրը խորհուրդներին հետևելով, ծանոթություններն ու հարազատների օգնությունը օգտագործելով կարող եք հաջողությամբ ավարտել բոլոր գործերը, բայց աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնվածության պատճառով տանը բոլորի մոտ հոգնածություն կնկատվի:

Նոր տարվա գիշերը հարաբերությունները ներդաշնակ կլինեն: Ձեր հասցեին հաճելի խոսքեր կլսեք:

Նոր տարվա առաջին կեսին առողջության հետ կապված և աշխատանքային հաջողություններ ու փոփոխություններ կլինեն, իսկ նոր տարվա երկրորդ կեսին հաջող հարաբերություններ կհաստատվեն, լավ գործընկերներ կգտնեք կամ երջանիկ պատահականություն կլինի:

Աղեղնավոր

Շատ գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր ֆինանսական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: 26-30-ին հաջողությամբ կվարեք ֆինանսական գործերը: Նյութական վիճակը բարելավելու համար կապեր ու ծանոթություններ կհաստատեք: Զվարճանքների վրա ծախսեր կանեք ու նորաձև իրեր ձեռք կբերեք: Կներգրավվեք գործընկերության մեջ:

Տարվա վերջին օրը գումարը ճիշտ կծախսեք: Անհրաժեշտ ամեն ինչ գնելու և խնայելու հնարավորություն կլինի, բայց միաժամանակ կուզենաք ձեր ցանկությունները պարտադրել մյուսներին:

Նոր տարվա գիշերը հանգիստ ու բավարարված կլինեք ի բարօրություն ընտանիքի արված աշխատանքով:

Նոր տարվա առաջին կեսին աշխատանքի, ստեղծագործ գործունեության հետ կապված անձնական ծրագրերն ու գաղափարներն իրականություն կդառնան: Կուրախանաք երեխաներով ու սիրելիով:

Նոր տարվա երկրորդ կեսին առողջության հետ կապված և աշխատանքային հաջողությունների սպասեք:

Այծեղջյուր

Շարունակվում է Այծեղջյուրի ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս և ունակությունները դրսևորելիս: 26-30-ին առույգ ու բարյացակամ կլինեք: Հետաքրքրասեր ու կռահող կլինեք: Սիրային կյանքում և հասարակական գործունեության մեջ նախաձեռնող կլինեք: Հաջող անձնական ակտիվություն է սպասվում բիզնեսում: Ձեր մասին լավ տպավորություն թողնելու ունակություն:

Տարվա վերջին օրը ճաշակն ու տոնի մասին սեփական պատկերացումները կօգնեն լավ նախապատրաստվել Նոր տարին դիմավորելուն, սակայն հնարավոր է ստիպված լինեք խախտել ընտանեկան ավանդույթները:

Նոր տարվա գիշերը եթե ուզենաք ուրախություն ու հաճույք պատճառել մտերիմներին, ապա անմիջապես գրավչությունը կաճի, և դուք ուրախության պահեր կապրեք:

Նոր տարվա առաջին կեսին կարող եք տանը, ընտանիքում հաջողության ու լավ փոփոխությունների հույս ունենալ:

Նոր տարվա երկրորդ կեսին անձնական ծրագրերն ու հետաքրքրությունները կիրագործվեն: Հաջողակ կլինեք սիրո մեջ և երեխաների հետ կապված գործերում:

Ջրհոս

Զանազան պատահականություններից ու անկանխատեսելի իրավիճակներից մեծ կախվածության մեջ կլինեք: Տեղի ունեցող ամեն ինչ բացատրելի չի լինի: 26-30-ին երազկոտ կլինեք ու ռոմանտիկ տրամադրություն կունենաք: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Կձգտեք զվարճանքների: Դատարկ զրույցները կարող են շեղել գործերից:

Տարվա վերջին օրը ձեր ֆանտազիաները կյանքի կկոչվեն, սակայն հարազատները խոչընդոտներ կառաջացնեն, անտեղի խորհուրդներ կտան, ինչն էլ անհանգստություն կառաջացնի:

Նոր տարվա գիշերը կշեղվեք բոլոր հոգսերից ու կուրախանաք լավ հարաբերություններով ու շուրջն իշխող ներդաշնակությամբ:

Նոր տարվա առաջին կեսին կարող եք նոր նախաձեռնություններում, գործունեության նոր ոլորտներում և ուղևորություններում հաջողության հույս ունենալ:

Նոր տարվա երկրորդ կեսին ընտանիքում, տանը գործերը կբարելավվեն, դրանց հետ կապված խնդիրները լուծում կստանան:

Ձկներ

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 26-30-ին պիտանի ու ակտիվ շփումներ կունենաք ընկերների հետ, ընկերների կամ կազմակերպությունների գործերի հետ կապված կարճատև ուղևորություններ կկատարեք: 

Տարվա վերջին օրը ամեն ինչ կարգին կլինի, քանի որ ամեն ինչ նախապես գնված ու պատրաստ կլինի, սակայն ամեն ինչին չափազանց գործնական, քննադատական մոտեցումը կարող է անհանգստություն առաջացնել:

Նոր տարվա գիշերը կուրախանաք ընկերների ու սիրելիների հետ միասին, և ինչքան մեծ լինի կոլեկտիվը, այնքան մեծ կլինի ուրախությունը:

Նոր տարվա առաջին կեսին ֆինանսական գործերի վիճակը կբարելավվի, լավ գնումներ կանեք, հաջող բիզնես կվարեք:

Նոր տարվա երկրորդ կեսին հաջող ուղևորություններ կկատարեք, գործունեության նոր ոլորտներում կդրսևորեք ձեզ, գիտելիքները կընդլայնեք, պիտանի ծանոթություններ կհաստատեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   10456 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ