Խոյ
Կարևոր գործերով կզբաղվեք ու խնդիրներ կլուծեք: Կմասնակցեք հասարակական գործերին: Ինքնավստահ, ուժերով լի կլինեք: Ձեր դիրքերը հաստատուն կդառնան: Տարվա վերջին օրը կհաջողվի գնել այն, ինչ ուզում եք, և դուք դրա համար միջոցներ չեք խնայի: Նոր տարվա գիշերը դուք ձեր բարձրության վրա կլինեք և նրբորեն կղեկավարեք մյուսներին: Ամանորը հարազատների, հարևանների, կոլեգաների շրջանում կդիմավորեք:
Նոր տարվա առաջին կեսին հաջողությունների, ընտանիքում և տանը լավ փոփոխությունների հույս կարող եք ունենալ: Նոր տարվա երկրորդ կեսին անձնական ծրագրերը և հետաքրքրությունները կարող են իրագործվել: Սիրո մեջ և երեխաների հետ կապված գործերում հաջողակ կլինեք:
Ցուլ
Կուզենաք ձեզ լավագույն կողմերով դրսևորել, գործերում օգտվել աջակցությունից ու պիտանի կապերն օգտագործել, հույս դնել հաջողակ լինելու վրա: Տարվա վերջին օրը բոլոր ցանկությունները կիրականանան հաջող հանդիպումների և պարզապես հաջողակ լինելու շնորհիվ: Նոր տարվա գիշերը ապագային լավատեսությամբ կնայեք, բարի և ուշադիր կլինեք ուրիշների հանդեպ: Կհիշեք արտերկրում գտնվող ընկերներին, արտասահմանում գործերի բարելավման հույս կլինի:
Նոր տարվա առաջին կեսին նոր նախաձեռնություններում հաջողությունը կուղեկցի ձեզ, գործունեության նոր ոլորտներում և ուղևորությունների ժամանակ հաջողակ կլինեք: Տարվա երկրորդ կեսին ընտանիքում, տանը գործերը կբարելավվեն, դրանցում առկա խնդիրները կլուծվեն:
Երկվորյակ
Ամեն ինչ ձեր ձևով անելու համար ուժերը շատ կլարեք: Կուզենաք գործերում ինչ-որ բան փոխել: Բայց վճռականությունն ու տաք գլխով գործելը կարող են դժվարությունների հանգեցնել: Տարվա վերջին օրը ավելի թեթև կանցնի, հաջողակ կլինեք, ինչ-որ գործեր իրենք իրենց կլուծվեն: Նոր տարվա գիշերը ինքնավստահություն ձեռք կբերեք, տրամադրությունը կլավանա, կզգաք, որ հասել եք ուզածին:
Նոր տարվա առաջին կեսին ֆինանսական գործերի բարելավման, լավ գնումների և հաջող բիզնեսի հույս կարող եք ունենալ: Տարվա երկրորդ կեսին հաջող ուղևորություններ կկատարեք, գործունեության նոր ոլորտներ կբացվեն, գիտելիքները կընդլայնեք, շահեկան ծանոթություններ կհաստատեք:
Խեցգետին
Ծրագրերն ու գործերը կախված կլինեն այլ մարդկանցից ու պատահականություններից: Բայց բոլոր խնդիրներին դուք կհակադրեք հումորն ու ձեր ակտիվությունը: Տարվա վերջին օրը ներդաշնակություն կլինի, հարաբերությունները կլավանան, իրադարձություններն էլ ավելի հաճելի կդառնան: Ամեն ինչ կհարթվի: Նոր տարվա գիշերը կարող եք անցկացնել հաճելի ընկերախմբում, շրջապատողների սերը և ուշադրությունը վայելել:
Նոր տարվա առաջին կեսին սեփական նախաձեռնությունները, ծրագրերը կյանքի կոչելիս հաջողությունը ձեզ ուղեկից կլինի, կընդլայնեք ձեր հնարավորությունները: Տարվա երկրորդ կեսին նյութական վիճակը կբարելավվի, գործունեության նոր ոլորտներ կհայտնվեն:
Առյուծ
Անհրաժեշտ արդյունքներին հասնելու համար մեծ ջանքեր պիտի գործադրեք: Գործերում, աշխատանքի մեջ ինքնավստահ ու համառ կլինեք: Սակայն շտապողականությունը ուժերի զուր ծախսի կհանգեցնի: Տարվա վերջին օրը կհաջողվի գործերը հեշտ ու ճիշտ ծրագրել, կարվի այն, ինչ պետք է ընտանիքին: Նոր տարվա գիշերը ձեր գործերի արդյունքներից հաճույք կստանաք, կուրախանաք, լավ տեսք կունենաք, արագ կվերականգնեք ձեր ուժերը:
Նոր տարվա առաջին կեսին հաջողությունը կգա այնտեղից, որտեղից չէիք սպասում: Տարվա երկրորդ կեսին կարող եք հույսներդ ձեզ վրա դնել ու իրագործել անձնական ծրագրերը, ձեր զարգացման ծրագրերը:
Կույս
Բոլոր գործերը կարվեն մեծ ուժերով ու համառությամբ՝ սեփական ծրագրերը պաշտպանելով: Տարվա վերջին օրը ձեր ակտիվությանը կգումարվի նաև հաջողակ լինելը, և տարին կավարտեք իրագործված ծրագրերով ու լավատեսությամբ: Նոր տարվա գիշերը լավ տրամադրություն և ուրախություն է սպասվում երեխաների, սիրելիների շրջապատում: Ձեզ վառ դրսևորելու հնարավորություն կունենաք:
Նոր տարվա առաջին կեսին լավ նորություններ ու փոփոխություններ են սպասվում: Տարվա երկրորդ կեսին հաջողություններ կունենաք այն ոլորտներում, որտեղ չէիք սպասում:
Կշեռք
Մեծ ուշադրություն կխլեն տնային գործերն ու կենցաղային խնդիրները: Միաժամանակ շատ ակտիվ կլինեք, ճնշումներ կգործադրեք հարազատների ու մտերիմների վրա: Տարվա վերջին օրը ավելի զիջող ու հանգիստ կդառնաք, ամեն ինչ դեպի լավը կփոխվի: Ֆինանսական գործերն էլ կբարելավվեն: Նոր տարվա գիշերը բարի և ուշադիր կլինեք ընտանիքի անդամների հանդեպ, ուրախ ժամանակ կանցկացնեք:
Նոր տարվա առաջին կեսին մասնագիտական գործերում, աշխատանքի մեջ, նոր նախաձեռնություններում հաջողությունը կուղեկցի ձեզ: Տարվա երկրորդ կեսին լավ փոփոխություններ ու նոր ձեռնարկներ են սպասվում:
Կարիճ
Գլխապտույտ եք ունենալու. շատ գործեր, հանդիպումներ են սպասվում, հնարավոր է՝ քաոսային բնույթի, բայց սպասված արդյունքներով: Շատ գործերի հարազատներն էլ կմասնակցեն: Տարվա վերջին օրը հանգիստ կլինեք, քանի որ խնդիրները լուծված կլինեն: Նոր տարվա գիշերը հարաբերությունները ներդաշնակ, բարի կլինեն: Ձեր հասցեին հաճելի խոսքեր կլսեք:
Նոր տարվա առաջին կեսին ձեր զարգացման, առաջխաղացման, հեռավոր ուղևորությունների համար հնարավորություններ կստեղծվեն: Տարվա երկրորդ կեսին աշխատավայրում, մասնագիտության մեջ բարձր դիրքի հասնելու հնարավորություն կլինի: Կարևոր նպատակի կհասնեք:
Աղեղնավոր
Շատ հարցեր ու գործեր կապված կլինեն ֆինանսների, առևտրի հետ: Այդ գործերում ավելորդ ակտիվություն կդրսևորեք: Իմպուլսիվ ծախսեր են սպասվում: Տարվա վերջին օրը իրավիճակը կլավանա, գործերն ավելի հանգիստ կընթանան, շահի հանդեպ լավ հոտառություն կդրսևորեք ու գործնական կլինեք: Նոր տարվա գիշերը ձեր կատարած աշխատանքով բավարարված կլինեք, հարազատներն էլ այն բարձր կգնահատեն:
Նոր տարվա առաջին կեսին մյուսներից ավելի վաղ կնկատեք շուրջը տեղի ունեցող փոփոխություններն ու տարվա երկրորդ կեսին այդ փոփոխությունները ի շահ ձեզ կօգտագործեք, առաջխաղացման ու զարգացման նոր հնարավորություններ կգտնեք:
Այծեղջյուր
Ինքներդ ձեզ և ձեր ծրագրերի հետ համերաշխ կլինեք: Նպատակին հասնելիս ակտիվ ու համառ կլինեք: Տարվա վերջին օրը ձեր ցանկությունները հիմնականում կկատարվեն, և դա հպարտության և ուրախության զգացում կառաջացնի: Նոր տարվա գիշերը եթե ուրիշներին ուրախացնելու ցանկություն ունենաք, ձեր հմայքն ու գրավչությունը կուժեղանան, ձեր տրամադրությունն էլ կլավանա դա անելու համար:
Նոր տարվա առաջին կեսին հաջողությունը կգա ուրիշների, գործընկերների, ամուսինների միջոցով, իսկ տարվա երկրորդ կեսին հնարավոր են նշանակալի փոփոխություններ:
Ջրհոս
Շատ բան կախված կլինի պատահականություններից ու չնախատեսված իրավիճակներից: Նպատակասլացության և ուշադրության պակաս կզգացվի: Կողմնակի իրադարձությունները կշեղեն անձնական ծրագրերից: Տարվա վերջին օրը ինտուիցիան կուժեղանա, հաջողության կհասնեք, հնարավոր է՝ հարազատների օգնությամբ: Նոր տարվա գիշերը կկարողանաք շեղվել հոգսերից և ուրախանալ լավ հարաբերություններով, շուրջը տիրող ներդաշնակությամբ:
Նոր տարվա առաջին կեսին կարող եք աշխատավայրում հաջողության կամ փոփոխությունների ակնկալիք ունենալ, իսկ տարվա երկրորդ կեսին հաջող հարաբերություններ կհաստատեք, լավ գործընկերներ կգտնեք կամ երջանիկ պատահար կլինի:
Ձկներ
Անկայունություն, ծրագրերի ու գործողությունների հաճախակի փոփոխություն է սպասվում: Հաճախակի կապեր ընկերների հետ, օգնություն նրանցից: Տարվա վերջին օրը ամեն ինչ կկարգավորվի գործողությունների հստակ ծրագրման և ձեռք բերած կապերի շնորհիվ: Նոր տարվա գիշերը կուրախացնեն ընկերները և սիրելիները, ընդ որում՝ որքան մեծ լինի կոլեկտիվը, այնքան ուրախությունը մեծ կլինի:
Նոր տարվա առաջին կեսին անձնական ծրագրերը, ստեղծագործ գաղափարները կիրագործվեն: Երեխաներն ու սիրելին կուրախացնեն: Տարվա երկրորդ կեսին կարող եք առողջության հետ կապված և աշխատանքային հաջողություններ ակնկալել: