...

Դեկտեմբերի 3-9-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Դեկտեմբերի 3-9-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Ծրագրերի իրագործման և դիրքերի համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 3-5-ը հաջող օրեր են: Հաջողություններ կունենաք ֆինանսական ու մասնագիտական գործերում: Լավ օրեր են բիզնեսի ու ֆինանսական աջակցություն փնտրելու համար: 

6-9-ին՝ ղեկավարությանը ձեր օգտին տրամադրելու ունակություն կցուցաբերեք, կստիպեք, որ լսեն ձեր կարծիքը: Լավ կընթանան ֆինանսական ու պրակտիկ գործերը: Բանակցություններ ու համագործակցություն են սպասվում կարևոր անձանց հետ: Հետաքրքրություն կցուցաբերեք քաղաքականության նկատմամբ:

Ցուլ

Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 3-5-ին՝ ինքնատիպ վարք: Ազատության ծարավ: Մեծ ներուժ ձեռք կբերեք անձնական զարգացման համար: Անձնական նպատակներն ու խնդիրները կյանքի կոչելու համար անսովոր հնարավորություններ կստեղծվեն: 

6-9-ին՝ հավանական են հաջող ծանոթություններ ու շփումներ, հատկապես՝ արտասահմանցիների ու ազդեցիկ անձանց հետ: Նոր ու պիտանի գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն կունենաք:

Երկվորյակ

Փոփոխության սպասումներով և ընտրության պահերով լի ծանր ու անկայուն շրջան է: 3-5-ին ինտուիցիան կօգնի բարդ իրավիճակներում, թույլ կտա լուծել խնդիրները: Անսպասելիորեն հաջողակ կլինեք: Ազատություն կունենաք գործողություններում, որը թույլ կտա նոր փորձ ձեռք բերել կամ լրացնել արդեն եղածը: Հաջողություններ են սպասվում համատեղ բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում:

6-9-ին՝ բարձր զգայունակություն, ակտիվություն ռոմանտիկ հարաբերություններում: Հաջող ֆինանսական օպերացիաներ:

Խեցգետին

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն կունենաք ուրիշներից: 3-5-ին ավելի ճանաչված կդառնաք ընկերների շրջապատում ու կազմակերպություններում: Ինքնատիպ անձանց հետ նոր հարաբերություններ կհաստատեք: Համագործակցության հետ կապված նոր գաղափարներ կծագեն: Լավ նորություններ ու առաջարկներ կստանաք: 

6-9-ին՝ հնարավոր է ֆինանսական շահ համագործակցությունից: Ակտիվություն կցուցաբերեք ռոմանտիկ հարաբերություններում: Իրադարձությունները հաջող ընթացք կունենան, որը թույլ կտա ձեզ վրա ուշադրություն հրավիրել ու համակրանք շահել:

Առյուծ

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 3-5-ին՝ լավ փոփոխություններ ու անսպասելի հաջողություններ են ակնկալվում աշխատանքի մեջ, պրակտիկ գործերում: Անձնական նպատակները կյանքի կոչելու լավ հնարավորություններ կստեղծվեն: Հաջողություններ են սպասվում քաղաքական ու հասարակական գործունեության մեջ:

6-9-ին՝ հաջողություններ կունենաք աշխատանքի մեջ, կատարված աշխատանքից լավ արդյունքներ կստանաք: Ձեզ լավ ներկայացնելու, լավ տեսք ունենալու հնարավորություն կունենաք: Շփման մեջ ինքնավստահ կլինեք:

Կույս

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 3-5-ին ինքնատիպ ու ստեղծագործող կլինեք, անսպասելի հաջողություն է սպասվում: Մեծ ճանաչում ու հեղինակություն կունենաք ընկերների շրջապատում և կոլեկտիվում: Հանդիպումներ են սպասվում հետաքրքիր մարդկանց հետ: Լավ փոփոխություններ սիրելիների հետ հարաբերություններում: Երեխաները ուրախություն կպարգևեն:

6-9-ին՝ սիրելի գործով զբաղվելու, հարաբերություններում հաջողությունների հասնելու հնարավորություն կստեղծվի: Հաջողություններ հետաքրքիր միջոցառումների ժամանակ:

Կշեռք

Մեծ ուշադրություն կպահանջեն ընտանեկան հոգսերն ու հարազատների հետ գործերը: Մեծ հետաքրքրություն կունենաք ընտանիքում զբաղեցրած դիրքի հանդեպ: 3-5-ին՝ անսպասելի լավ փոփոխություններ կառաջանան տանը, ընտանեկան հարաբերություններում: Ընտանեկան բյուջեի ամրապնդում կամ որոշ ֆինանսական խնդիրների լուծում:

6-9-ին տանը իրավիճակը կբարելավվի: Ընտանեկան միջոցառումների կազմակերպում: Ընտանեկան հարմարավետության ստեղծում, տան համար գեղեցիկ և պիտանի իրեր ձեռք կբերեք: Հանգստություն և ինքնավստահություն:

Կարիճ

Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 3-5-ին ինքնատիպ կլինեք: Նոր, հետաքրքիր ու շահավետ ընկերական հարաբերություններ կհաստատեք: Հանդիպումներ կունենաք հետաքրքիր անձանց հետ: Անսպասելի լուրեր կստանաք գործընկերներից:

6-9-ին շահավետ կապեր կհաստատեք: Սպասվում են կարճատև ուղևորություններ՝ բիզնեսի հետ կապված գործերով: Ճանապարհին հաճելի ծանոթություններ կհաստատեք: Հարազատների հետ հարաբերությունները կբարելավեք կամ էլ համատեղ կաշխատեք: Շփման մեջ նրբանկատ ու դիվանագետ կլինեք:

Աղեղնավոր

Կձգտեք դեպի նյութական շահը, ֆինանսական վիճակը բարելավելու ձգտում կունենաք: 3-5-ին անսպասելիորեն հաջողակ կլինեք պրակտիկ, ֆինանսական գործերում ու բիզնեսում: Լավ փոփոխություններ են ակնկալվում աշխատանքի մեջ:

6-9-ին բիզնեսում անձնական նախաձեռնության շնորհիվ շահույթ կունենաք: Համագործակցությունից լավ արդյունքներ են սպասվում: Շահի հանդեպ լավ հոտառություն:

Այծեղջյուր

Շարունակվում է Այծեղջյուրի ամիսը: Կզբաղվեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 3-5-ին ինքնատիպ կլինեք: Անսպասելի ուրախություն: Հեղինակության աճ, ճանաչում: Հետաքրքիր ռոմանտիկ առաջարկներ կստանաք: Մեծ ազատության ծարավ կունենաք: Կընդլայնեք կենսափորձը: Անձնական ծրագրերն իրագործելու համար անսովոր հնարավորություններ կստեղծվեն:

6-9-ին կզբաղվեք հարաբերությունները բարելավելով: Լավատես կլինեք: Համագործակցության ցանկություն:

Ջրհոս

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 3-5-ին ինտուիցիան կուժեղանա: Հնարավոր է անսպասելի հաջողություն, որը թույլ կտա որոշ հին խնդիրներ լուծել: Ինքնավստահություն ձեռք կբերեք: Լավ փոփոխություններ ու նորություններ են սպասվում ընտանիքում: 

6-9-ին՝ շրջապատողների բարյացակամ վերաբերմունքը, շահի հանդեպ լավ հոտառությունը կօգնեն բարելավել գործերի վիճակը:

Ձկներ

Բոլոր գործերում նորի կձգտեք, կոլեկտիվ գործողությունների մասնակցելու, ընկերների հետ շփվելու անհրաժեշտություն կառաջանա: 3-5-ին՝ ինքնատիպ մտածողություն ու վարք կցուցաբերեք: Նոր ընկերական հարաբերություններ կհաստատեք, հանդիպումներ կունենաք հետաքրքիր անձանց հետ: Լավ նորություններ կստանաք: Անսպասելի ուղևորություններ են սպասվում:

6-9-ին զբաղված կլինեք հասարակական գործերով, որոնց շնորհիվ  ռոմանտիկ հնարավորություններ կծագեն և հաճելի ծանոթություններ կհաստատեք: Ավելի ներդաշնակ կդառնան կոլեգաների հետ հարաբերությունները: Հետաքրքիր միջոցառումներ են սպասվում ընկերների հետ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2232 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ