...

Դեկտեմբերի 5-11-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Դեկտեմբերի 5-11-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 5-6-ին թղթաբանական քաշքշուկն ու բյուրոկրատիզմը կարող են արգելակել գործերը: Չիրագործված խոստումներ:

7-9-ին շփումներում և հանդիպումների ժամանակ ակտիվ կլինեք, սակայն դրանից օգուտ չի լինի: Դժվարություններ կունենաք արտասահմանցիների հետ կապված գործերում:

10-11-ին շատ ակտիվ կլինեք տնային գործերում, կձգտեք նկատված ու գնահատված լինել հարազատների կողմից: Տանը կարևոր հանդիպումներ կկայանան:

Ցուլ

Փոփոխության սպասումներով և ընտրության պահերով լի ծանր, անկայուն շրջան է: 5-6-ին՝ չարդարացված լավատեսություն: Նոր գործեր սկսելիս զգույշ է պետք լինել: Ազդեցիկ անձինք չեն կատարի իրենց խոստումները:

7-9-ին՝ ֆինանսական խնդիրներ, անսպասելի ծախսեր, մրցակցություն բիզնեսում, կոնֆլիկտներ համատեղ գումարի պատճառով: Զգույշ է պետք լինել կրակի հետ, գործիքներով աշխատելիս ու ճամփա գնալիս:

10-11-ին ակտիվ կշփվեք հարազատների և կոլեգաների հետ: Ընտանեկան գործերով կարճատև ուղևորություններ կկատարեք: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:

Երկվորյակ

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Ուրիշներից մեծ կախվածության մեջ կընկնեք: 5-6-ին սեփական անձի մասին մեծ կարծիքի և էքստրավագանտ վարքի պատճառով խնդիրներ կծագեն: Հակված կլինեք խոստանալ ավելին, քան կարող եք անել: Կարևոր անձանց հետ բարդ բանակցություններ են սպասվում:

7-9-ին նյարդային կլինեք, շրջապատին ոչ ադեկվատ, իմպուլսիվ արձագանք կտաք: Առաջատար լինելու ձեր ձգտումը կարող է բողոք առաջացնել: Հարմար օրեր չեն լինի հարաբերություններ հաստատելու համար, այդ թվում՝ գործնական բնույթի:

10-11-ին ակտիվ կլինեք նյութական դաշտում, կենցաղային խնդիրները լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Խեցգետին

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի աշխատեք: 5-6-ին մանրուքների հանդեպ ուշադրության ու աշխատասիրության պակասը, հաջող պատահականության վրա հույս դնելը կարող են վնասել պրակտիկ գործերի ընթացքին: Ձգձգումներ են սպասվում արտերկրի հետ կապված գործերում:

7-9-ին նեղացկոտ լինելը, ուշադրության ու համբերատարության պակասը կարող են խանգարել գործերին: Զգույշ է պետք լինել կրակի հետ ու գործիքներով աշխատելիս:

10-11-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպարգևեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կունենաք:

Առյուծ

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 5-6-ին սեփական անձի մասին մեծ կարծիքը կարող է վնասել հեղինակությանը: Հակված կլինեք երկար ու անօգուտ դատողությունների: Համատեղ բիզնեսում մեծ հույսերը կարող են չիրականանալ:

7-9-ին ընկերների, կոլեկտիվների հետ շփումներում կոնֆլիկտային կլինեք: Համբերատարության պակասը, խնդիրներն արագ լուծելու ցանկությունը վատ կանդրադառնան սիրելի մարդկանց հետ հարաբերությունների և հեղինակության վրա:

10-11-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: Շատ զգայուն ու հուզական կլինեք:

Կույս

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կմեծանա ընտանիքում զբաղեցրած դիրքի հանդեպ հետաքրքրությունը: 5-6-ին հնարավոր են վեճեր ու թյուրըմբռնում ընտանիքում: Անտեղի սկզբունքայնություն: Իրավաբանական խնդիրներ:

7-9-ին կարող են հակասություններ առաջանալ անձնական հետաքրքրությունների և տնային գործերի, ընտանեկան պարտականությունների միջև:

10-11-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերներն ու կհետաքրքրվեք նորություններով:

Կշեռք

Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք նորություններով: 5-6-ին մասերի հանդեպ անուշադրությունը, ավելորդ ինքնավստահությունը կարող են խանգարել կարևոր անձանց հետ նշանակված հանդիպումներին: Հնարավոր են չկատարված խոստումներ: Գործերում հստակություն չի լինի:

7-9-ին արտասահմանի կամ արտասահմանցիների հետ կապված գործերում խնդիրներ կառաջանան: Ազդեցիկ անձինք չեն կատարի իրենց խոստումները: Ստիպված եք լինելու պաշտպանել ձեր սկզբունքները:

10-11-ին ակտիվորեն կմասնակցեք տնային գործերին կամ կաշխատեք ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում կունենաք:

Կարիճ

Կձգտեք բարելավել ձեր նյութական վիճակը: 5-6-ին հեշտությամբ կծախսեք գումարը, գնումների ժամանակ ուշադիր չեք լինի: Նորաձև ապրանքներ կգնեք: Խուսափեք մոլախաղերից և ոչ խելամիտ սպեկուլյացիաներից:

7-9-ին հնարավոր են համատեղ գումարի, հարկերի ու վարկերի հետ կապված կոնֆլիկտներ: Ֆինանսական գործերում շտապողականությունը կարող է կորուստների հանգեցնել: Ուշադիր է պետք լինել:

10-11-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, կարևոր անձանցից աջակցություն ստանալու ունակություն: Կհանդիպեք արտերկրից եկած հարազատների հետ կամ հեռվից լուրեր կստանաք:

Աղեղնավոր

Շարունակվում է Աղեղնավորի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 5-6-ին ընտանիքում ձեր սկզբունքներն առաջ տանելու ձգտումը, սեփական անձի մասին բարձր կարծիքը, անձնական ցանկություններով առաջնորդվելը դժգոհություններ ու վեճեր կարող են հարուցել: Ընտանեկան գործերի ու ծրագրերի բարդ քննարկում:

7-9-ին ինքնահաստատվելու ցանկությունը կարող է կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծել, վնասել անձնական հետաքրքրություններին:

10-11-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին ու բյուջեին:

Այծեղջյուր

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 5-6-ին՝ անհաջող ուղևորություններ, չիրագործված խոստումներ ու չկայացած հանդիպումներ: Անհրաժեշտ տեղեկատվության բացակայություն:

7-9-ին՝ ակտիվության նվազում, հոգնածություն, գործերից հեռանալու ձգտում, կամ աշխատանքից շեղող իրավիճակներ կլինեն: Անուշադրությունը կարող է վնասվածքների պատճառ դառնալ:

10-11-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Ջրհոս

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու, ընկերների հետ շփվելու անհրաժեշտություն կառաջանա: 5-6-ին չարդարացված ծախսեր: Անուշադրությունը կարող է խնդիրներ ստեղծել բզինեսում և առևտրի մեջ: Անհաջող ուղևորություններ:

7-9-ին ավելորդ ակտիվությունն ու սեփական հետաքրքրությունները կոպտորեն առաջ տանելը կարող են կոնֆլիկտների հանգեցնել, այդ թվում՝ կազմակերպությունների հետ: Անձնական ծրագրերի վրա բացասաբար ազդող լուրեր կլսեք:

10-11-ին ակտիվ աշխատանք կանեք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին կարգավորելու նրանց գործերը: Ուշադիր կլինեք ձեր առողջության հանդեպ:

Ձկներ

Ծրագրերի իրագործման և դիրքերի համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 5-6-ին դանդաղ կռահելն ու մանրուքներին անուշադրությունը կարող են արգելակել գործերը: Հակված կլինեք դատարկ զրույցների և խոստումների:

7-9-ին իմպուլսիվ վարք կդրսևորեք ու շատ հուզական կլինեք: Տնային հոգսերն ու պարտականությունները կարող են խանգարել աշխատանքին կամ անձնական հետաքրքրություններին:

10-11-ին՝ բարձր տրամադրություն: Երեխաներն ու սիրելին ուրախություն կպարգևեն: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   8361 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ