...

Դեկտեմբերի 8-14-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Դեկտեմբերի 8-14-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր ունակությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 8-10-ին՝ գործերում չնախատեսված ձգձգումներ, ինքնավստահության կորուստ, հեռանկարների բացակայություն: Անբարյացակամ վերաբերմունք ղեկավարությունից և ազդեցիկ դեմքերից: Խնդիրներ արտերկրի հետ կապված գործերում:

11-12-ին ֆինանսների, բիզնեսի, հարկերի հետ կապված գործերում տարօրինակ իրավիճակներ կլինեն: Անսպասելի, բայց, հնարավոր է, անհաջող գնումներ: Խնդիրներ բիզնեսի գործընկերների հետ: Անուշադրությունը կորուստների կհանգեցնի:

13-14-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսնու գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Ցուլ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի բախվեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 8-10-ին՝ գործողություններում ազատության սահմանափակում, խնդիրներ կազմակերպությունների և կոլեկտիվների հետ հարաբերություններում: Անհաջողություններ ընկերների հետ համատեղ գործերում, ընդհանուր բիզնեսում:

11-12-ին՝ անձնական գործերում և հարաբերություններում ազատության ու փոփոխությունների ցանկություն: Կհրաժարվեք գործնական համագործակցությունից: Վեճեր: Տարօրինակ վարք կդրսևորեք:

13-14-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Ուշադիր վերաբերմունք սեփական առողջության հանդեպ:

Երկվորյակ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն ուրիշների վարքից ու տրամադրությունից: Գործընկերներից և ամուսիններից մեծ կախվածություն կառաջանա: 8-10-ին շրջապատողները կոշտ վարք կդրսևորեն, մրցակցություն, գործընկերների հետ կոնֆլիկտներ կլինեն: Այս ամենը աշխատանքի մեջ, ղեկավարության հետ հարաբերություններում խնդիրներ կստեղծի: Իրադարձությունների անհաջող ընթացք, դժվարությամբ կհասնեք անձնական նպատակին:

11-12-ին՝ ոչ պրակտիկ գաղափարներ, առօրյա աշխատանքի տապալում: Տհաճ նորություններ աշխատավայրում: Անառողջ լինելը կարգելակի գործերը:

13-14-ին՝ բարձր տրամադրություն, երեխաներն ու սիրելին կուրախացնեն: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն:

Խեցգետին

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 8-10-ին՝ լրացուցիչ հոգսեր կամ պատասխանատու ծանր աշխատանք: Գործերն ավարտելու համար առավելագույն ջանքեր պիտի գործադրեք: Գերլարվածությունը կթուլացնի առողջությունը: Անհաջող օրեր են արտերկրի հետ կապված գործերի համար:

11-12-ին կամային որոշումները անսպասելի դիմադրության կհանդիպեն, կամ ծրագրերը անկանխատեսելի իրադարձությունների պատճառով կխախտվեն: Լարված օրեր են ռոմանտիկ հարաբերությունների համար: Բարդ իրավիճակներում ստիպված եք լինելու պայմանավորվել ընկերների, կազմակերպությունների հետ:

13-14-ին՝ գերակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված  ու գնահատված լինելու ձգտում: Կարևոր հանդիպումներ հարազատների հետ:

Առյուծ

Մեծ ուշադրություն կդարձնեք ձեր անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 8-10-ին՝ սկզբունքները պաշտպանելու ձգտում: Կամային գործողությունները միայն կբարդացնեն իրավիճակը: Անհաջողություններ համատեղ բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում: Դժվարություններ սիրելիների հետ հարաբերություններում:

11-12-ին անսպասելի գործերը կամ նորությունները կարող են շեղել տնային գործերից: Հնարավոր են տարաձայնություններ հարազատների հետ: Անկայուն հոգեվիճակ:

13-14-ին՝ ակտիվ շփումներ հարազատների, կոլեգաների հետ: Ուղևորություններ ընտանեկան, կենցաղային գործերով: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:

Կույս

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 8-10-ին՝ գործընկերների կողմից կոշտ դիրք, մրցակցություն, իրավաբանական խնդիրներ: Ղեկավարության կողմից հասկացված չեք լինի: Լարված հարաբերություններ ընտանիքում:

11-12-ին՝ տարօրինակ վարք և ոչ ադեկվատ արձագանք ուրիշների մտքերին, գաղափարներին: Անսպասելի տրանսպորտային խնդիրներ: Անհաջող շփումներ ազդեցիկ մարդկանց, ընկերների հետ: Հարազատների կողմից հասկացված չեք լինի:

13-14-ին՝ ակտիվություն նյութական ոլորտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Կշեռք

Ակտիվ շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ և ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 8-10-ին՝ ձգձգումներ ու խնդիրներ հանդիպումների, բանակցությունների, ուղևորությունների ժամանակ: Աշխատանքի մեջ լրացուցիչ ջանքեր գործադրելու անհրաժեշտություն: Դանդաղ կռահողականություն:

11-12-ին՝ անկայունություն բիզնեսում, ֆինանսական գործերում, հարկերի հետ կապված գործերում: Անսպասելի ծախսեր: Խուսափեք կորուստներից: Խմբային հետաքրքրություններից կախվածության մեջ կհայտնվեք: Մեքենաների և էլեկտրականության հետ գործ ունենալիս զգույշ  է պետք լինել:

13-14-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպարգևեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն:

Կարիճ

Բուռն ֆինանսական գործունեություն, գործնական կլինեք և ամեն ինչում շահ կփնտրեք: 8-10-ին՝ հարկադիր ծախսեր, ֆինանսական գործերում ու բիզնեսում ուրիշի ազդեցության տակ կընկնեք: Կոնֆլիկտներ կարևոր մարդկանց հետ:

11-12-ին՝ ոչ պրակտիկ գաղափարներ, նյարդագրգիռ վիճակ: Շփումներ էքսցենտրիկ մարդկանց հետ, ոչ հուսալի գործընկերություն: Ցրվածություն: Տարօրինակ վարք ամուսինների կողմից:

13-14-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Գերզգայուն ու հուզական կլինեք:

Աղեղնավոր

Շարունակվում է Աղեղնավորի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի: Անձնական ծրագրերի իրագործում: 8-10-ին՝ կոշտ հուզական տրամադրվածություն: Ընտանեկան հոգսեր: Մեծ կոնֆլիկտայնություն հարազատների հետ հարաբերություններում:

11-12-ին՝ անսպասելի խնդիրներ աշխատանքի մեջ, առօրյա գործերում: Ծրագրելիս անճշտություններ կլինեն: Նյարդայնության պատճառով առողջությունը կթուլանա: Անսպասելի, տարօրինակ որոշումներ ընդունելու վտանգ կա:

13-14-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

Այծեղջյուր

Զանազան պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն բան բացատրելի չի լինի: 8-10-ին՝ զուր ակտիվություն, անհիմն գործողություններ, չկայացած հանդիպումներ: Դժվարություններ կապեր հաստատելիս և ուղևորությունների ժամանակ: Կոնֆլիկտայնություն հարազատների հետ հարաբերություններում:

11-12-ին՝ անկախության և ազատության ցանկություն, և դրանց հասնելու համար տարօրինակ վարք: Անակնկալներ ռոմանտիկ հարաբերություններում: Վեճեր: Ոչ պրակտիկ գաղափարներ:

13-14-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին, կամ աշխատանք՝ ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում:

Ջրհոս

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 8-10-ին ավելորդ շտապողականությունը, ակտիվությունը, փոփոխությունների ձգտելը ֆինանսական գործերում ու բիզնեսում խնդիրներ կստեղծեն: Գումարի և ծախսերի պատճառով կոնֆլիկտներ կլինեն:

11-12-ին տանը առաջ եկած անսպասելի գործերը կարող են խանգարել աշխատանքին ու ծրագրերին: Հնարավոր են վեճեր ընտանիքում: Տարօրինակ զրույցներ ղեկավարության հետ:

13-14-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու և կարևոր մարդկանց աջակցությունը ստանալու կարողություն: Հեռվից լուրեր կստանաք:

Ձկներ

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 8-10-ին՝ սահմանափակումներ և դժվարություններ աշխատանքի մեջ: Ձեր զբաղեցրած դիրքից դժգոհ կլինեք, չիրագործված ամբիցիաներ: Խնդիրներ ղեկավարության հետ հարաբերություններում:

11-12-ին սեփական գիտելիքների և ունակությունների հանդեպ ավելորդ վստահությունը կարող են խախտել հաստատված կապերն ու վնասել ոչ միայն կազմակերպությունների, այլև ընկերների հետ բանակցություններին: Խնդիրներ արտերկրի հետ կապված գործերում: Ուղևորությունների ժամանակ զգույշ եղեք:

13-14-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին ու ընտանիքի բյուջեին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   74 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ