...

Դեպեգովիզացիայի ժամանակը

Դեպեգովիզացիայի ժամանակը

WarGonzo-ի Սեմյոն Պեգովը, իր ֆան ակումբի պաշտոնական թելեգրամյան ալիքում անդրադառնալով Լաչինի միջանցքում հայ լրագրողների և ռուս խաղաղապահների միջև տեղի ունեցած միջադեպին, հարցադրում է արել. «Ժամանակը չէ՞ արդյոք, որ Ռուսաստանը դենացիֆիկացիա սկսի հայերի շրջանում»։ 

«ՉԻ». Ընդհանրապես, զարմանալի է, որ այսքանից հետո այս մարդը շարունակում է գնալ-գալ Հայաստան: Շատ մուխանաթ կերպար է:

Չգիտես ինչու, միշտ ելումուտ ունի ամենուրեք, հայ-ադրբեջանական սահմանի այնպիսի հատվածներում, որտեղ նույնիկ հայ լրագրողների մուտքն են արգելափակում: 

Չգիտես ինչու, շարունակում է այնպիսի տեղեկություններ տարածել, որոնք, ինչպես հետո պարզվում է, սովորական ապատեղեկատվություն են: Կամ՝ պրոֆեսիոնալ ապատեղեկատվություն:

Երևի թե Պեգովի հանդեպ պետք է կիրառվի դեվիզացիա. այսինքն՝ նրան Հայաստան մտնելու վիզայից զրկեն, մի քիչ զբաղվի ռուս-ուկրաինական պատերազմով:

Իբր մեր պրովոկատորները քիչ են, սրանք էլ կողքից են ամեն օր բզբզում:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2235 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ