...

Դեպուտատկան ՔՊ-ից

Դեպուտատկան ՔՊ-ից

«Սիվիլնեթ»-ը զրուցել է ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ։ Առանց վերապատմելու մեջբերենք այդ զրույցից հատված։

Պատգամավոր․ - Առաջին նախագահը բանակցել ա չէ՞ էդ փաթեթային տարբերակը, որում Լեռնային Ղարաբաղը պետական և տարածքային միավորում է Ադրբեջանի կազմում։ 

Լրագրող․ - Այո, բայց առաջին նախագահը Լիսաբոնում նաև վետո է դրել որտեղ խոսվում էր նրա մասին և պնդում կար․․․

Պատգամավորն ընդհատում է․ - Դե թող առաջին նախագահն էլ բացատրի, թե ինչո՞ւ է երկու իրար հակասող գործողություններ արել։ Նախ սկսենք նրանից, որ չի կարողացել պատերազմի ժամանակ իրավիճակը կառավարել այնպես, որպեսզի բազում զոհերի գնով հայկական պաշտպանության բանակը, ուժերը չվերցնեն մի բան, որը հետո ինքը մտածի ոնց հետ տալ։ Սկսենք դրանից։ 

Չէ։ Սրանով կավարտենք։ Չենք էլ բացատրի սույն պատգամավորին, թե փիղն ինչ թռչուն է։ Արձանագրենք, որ տիկին պատգամավորը նախ չի տիրապետում Ղարբաղյան հիմնախնդրին. իր ասածն «Ընդհանուր պետության» փաթեթի մասին է, որը բանակցել և ստորագրել է Ռոբերտ Քոչարյանը, բայց այն վերագրում է տվյալ փաթեթի հետ որևէ առնչություն չունեցող Լևոն Տեր-Պետրոսյանին։ Հետո էլ մարդը մուննաթ է գալիս, թե ինչու են զոհեր տվել ու տարածքներ վերցրել։ Ըստ իր տրամաբանության՝ Նիկոլ Փաշինյանի նման պիտի անեին՝ զոհեր տային, գումարած դրան տարածքներն էլ տային, վերջացնեին։ Սույն տիկինը, որն անընդհատ զավեշտալի հայտարարություններ է անում տարբեր ամբիոններից, տարիներ շարունակ հայ-ադրբեջանական ծրագրեր է իրականացրել ու երևի մնացել է ադրբեջանցիների լոբբինգի տակ։ Հիմա էլ իշխանության է, և ահա այդ լոբբինգը շարունակում է ավելի բարձր մակարդակներով։ Երևի ճիշտ էին նրանք, ովքեր պնդում էին, թե դու գնա «Նովրուզին տռճիկ տուր»։ Այ էդտեղ մրցակիցներ չէր ունենա. թե չէ հիմա ստիպված է մրցակցել խմբակցության մյուս կանանց հետ, թե ով ավելի մեծ անհեթեթություն ու անգրագիտություն կկարողանա ասել և ստանալ Նիկոլ Փաշինյանի «հարստության կեսը»՝ վարչության կազմում մի տեղ։ Զզվելի է։ 

Գոհար Վեզիրյան 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2960 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ