...

Ձեր բազարն ավարտվել է

Ձեր բազարն ավարտվել է

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ կա նախագիծ, որը 1 տարի առաջ՝ ապրիլին, Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, տարածվել է և որն այժմ ակտիվ քննարկվում է։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այդ առթիվ ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է հունվարի 25-ին Կապանում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ այս պահին բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա և գրել.

«Անհապաղ պահանջում եմ պաշտոնական բացատրություն և արձագանք ՀՀ վարչապետի կողմից ՌԴ ԱԳ նախարարի այսօրվա հայտարարությունների առնչությամբ, այդ թվում՝ խնդրի կարգավորման փուլային տարբերակի վերաբերյալ:

Բավ է բոլորին դնեք էշի տեղ:

Այս հարցով հաստատ մի «ահավոր բազար» է հասունանում շուտով»:

«ՉԻ». Թե ինչու է Նիկոլ Փաշինյանը նման բան ասել, այսինքն, որ բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա, դա մեզ էլ է հետաքրքրում: Բանն այն է, որ 1994թ. զինադադարից հետո չի եղել մի ժամանակաշրջան, որպեսզի բանակցային սեղանին քննարկվող որևէ փաստաթուղթ չլիներ: Սկսած փաթեթայինից, վերջացրած՝ Մեղրիի, ընդհանուր պետության և Մադրիդյան սկզբունքների փաթեթներով:

Բայց թե ինչու է այդպես ոգևորվել Աշոտյանը, դա չհասկացանք: Այն, ինչ այսօր քննարկվում է բանակցային սեղանին, դա նույն Մադրիդյան և Կազանյան փաստաթղթերի տրամաբանական շարունակությունն է: Իսկ այդ փաստաթղթերի շուրջ ո՞վ է բանակցել. ճիշտ է, Սերժ Սարգսյանը: Բայց այն ժամանակ ոչ ոք «ահավոր բազար» չի արել, փաստաթուղթ է, որի շուրջ բանակցել են, այնպես, ինչպես՝ վերջին 25 տարին: Ու ոչ ոք (նկատի ունենք նորմալ, բանական մարդկանց) Սերժ Սարգսյանին չի մեղադրել մեզ «էշի տեղ դնելու» համար:

Թեպետ, Սերժ Սարգսյանն էր, որ մի գիշերվա մեջ որոշում կայացրեց ԵԱՏՄ-ին միանալու մասին: Թաքուն, այնքան գաղտնի, որ այդ մասին նույնիսկ Աշոտյանը չգիտեր, ահագին ժամանակ սսկված էր, քանի որ չգիտեր, թե ինչ ասեր: 

Իհարկե, Նիկոլ Փաշինյանը պարտավոր է արձագանքել Լավրովի հայտարարություններին, պարզաբանումներ տալ, մի հատ հասկանանք, թե կոնկրետ ինչ են քննարկում, բայց ախր Աշոտյանը չի, էլի, որ պիտի «բազար» անի. բազար անող էր, թող այն ժամանակ աներ, երբ շեֆը հայտարարեց, թե «Աղդամը մեր հայրենիքը» չէ: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   4904 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ