...

Ձեր ուզածն ի՞նչ է. այս է խնդիրը

Ձեր ուզածն ի՞նչ է. այս է խնդիրը

Ռուսաստանցի քաղաքագետ Եվգենի Սատանովսկին հարցազրույցներից մեկում ասել է. «Որքան հասկանում եմ, Հայաստանի իշխանությունները ցանկանում են մի բան, որը չեն կարողանում ձևակերպել, ընդհանրապես պատրաստ չեն իրենց ցանկություններն իրականացնելու համար որևէ բան անել, բայց պատրաստ են բազմաթիվ պահանջներ ներկայացնել»:

«ՉԻ». Գուցե Սատանովսկին ռուսաստանցի քաղաքագետ է, հարցազրույցն էլ տվել է քոչարյանական լրատվամիջոցին, դրա համար այս տեսակետն առանձնապես շատ արձագանք չի գտել:

Բայց նույն բանը եվրոպական երկրների քաղաքագետներն ու գործիչներն են ասում: Տարբեր հանդիպումներում, բանակցություններում, անթաքույց մեր իշխանություններին ասում են՝ ախպեր, մի հատ որոշեք՝ ձեր ուզածն ի՞նչ է: Գալիս եք, մեզ մի բան եք ասում, գնում եք ռուսների հետ ուրիշ բան ասում: 

Եվրաչինովնիկները ամեն անգամ մերոնց խորհուրդ են տալիս չընկնել երազանքների գիրկը, հույսեր չկապել, թե ՆԱՏՕ-ն կամ Արևմուտքը ինչ-որ աջակցություն կցուցաբերի, եթե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գա, կամ ռուսների հետ հարաբերությունները փչացնի: Ընդհակառակը, դիվանագիտորեն հասկացնում են, որ Ռուսաստանի հետ անվտանգության համակարգն այսօր միակն է, որը Հայաստանին կարող է պահել ցնցումներից: Մեղմ ասած:

Նույն բանն էլ ռուսներն են ասում. ձեր ուզածն ի՞նչ է: Գնում, Պրահայում բան եք պայմանավորվում, հետո գալիս, մեզանից այդ պայմանավորվածություններին հակառակ բան եք պահանջում: Մի հատ կողմնորոշվեք: 

Հետաքրքիր է, Սատանովսկու մուտքը Հայաստան արգելվելո՞ւ է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   378 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ