...

Ձեռագրերը չեն այրվում

Ձեռագրերը չեն այրվում

Ռոբերտ Քոչարյանը TV5-ին տված հարցազրույցում ասել է. «Բանակցային գործընթացը կավարտվեր Մադրիդյան սկզբունքների մոդիֆիկացված տարբերակների ընդունմամբ։ Եթե Նիկոլ Փաշինյանը մտներ բանակցային գործընթացի մեջ 2019-ին,  առաջարկը լավն էր, ապա շատ մեծ հավանականությամբ, ամեն ինչ կավարտվեր նման կարգի փաստաթուղթ ստորագրելով»:

ՉԻ.- Չէ, լո՞ւրջ: Էս հիմա է, որ Քոչարյանը, թե պետք էր ընդունել բանակցային սեղանին դրված փաստաթուղթը, որ այն լավն է: Դուք մինչև 2020 թվականի պատերազմը Քոչարյանից երբևիցե լսած կա՞ք, որ պետք է ընդունել կարգավորման որևէ առաջարկ: Կամ որ ասի. լավ առաջարկ է:

Ընդհակառակը: Ամենաթունդ ոչմիթիզականության ջատագովն է եղել: Ընդամենը պետք է հիշեցնենք, թե ինչ է նա ասել 44-օրյա պատերազմից ընդամենը 2 շաբաթ առաջ:

2020թ. սեպտեմբերի 10-ին երիտասարդության հետ հանդիպման ժամանակ Քոչարյանը բառացիորեն ասել է հետևյալը. «Ես այսօր չեմ տեսնում մոտակա ժամանակներում հայ-ադրբեջանական հակամարտության լուծման որեւէ տարբերակ,:

Ադրբեջանական կողմը ժխտում է վերջին 30 տարվա իրողությունը: Մենք չենք կարող կայացած փաստերը հաշվի չառնել: Ղարաբաղի փաստը կա, Ղարաբաղի ստեղծման իրավական հիմքերն անխոցելի են: Օրեր առաջ Ղարաբաղի 29-ամյակն էր: Ղարաբաղում արդեն երկու սերունդ է մեծացել այն համոզմունքով, որ նոր պետություն են կառուցել եւ այդ պետության քաղաքացիներն են: Դու չես կարող նրանց ասել, սա չի եղել, հիմա հետ ենք գնում:

Քանի դեռ Ադրբեջանը չի հասկացել այս պարզ ճշմարտությունը, առաջ գնալու տարբերակ չկա: Ռոբերտ Քոչարյանի կարծիքով, պետք է տրամադրվել, որ այս վիճակը երկար է տեւելու, եթե հաջողվի արագ լուծում գտնել՝ ավելի լավ: Իսկ դիմակայելու համար հակառակորդը պիտի հասկանա, որ հարցը չի լուծելու ռազմական ճանապարհով»:

Պատերազմից ընդամենը օրեր առաջ մարդն ասում էր, որ լուծում չի տեսնում, հիմա կանգնել է, թե բա 2019-ի լուծումը լավն էր: Սրանց թվում է, թե մարդիկ հավի հիշողություն ունեն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   134 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ