...

Ձեռքերդ հեռո՛ւ իմքայլական «կասյակից»

Ձեռքերդ հեռո՛ւ իմքայլական «կասյակից»

Իմքայլական պատգամավոր Հայկ Ցիրունյանը հայտարարել է, թե կանեփն օգտակար բույս է, պարզապես «երկար տարիներ որպես բույս կանեփը վարկաբեկվել է»։ 

Էլի լավ ենք պրծել։ Կարող էր, չէ՞, կանեփը, որպես բույս, զրպարտության համար դատի տալ իրեն վարկաբեկողներին և որպես փոխհատուցում՝ պահանջել, օրինակ, որ ԱԺ նիստերից առաջ դահլիճում հնչի «Ով չի քաշել Աշխաբադի աբրանքը, ի՞նչ իմանա ուռչող մարդու տանջանքը» հոգեպարար երգը։

Իսկ Հայկ Ցիրունյանը, հիշեցնենք, այն նույն պատգամավորն է, որը երկու տարի առաջ, երբ համացանցում էին հայտնվել 44-օրյա պատերազմի զոհերի՝ պոլիէթիլենային պարկերի մեջ նկուղի հատակին թափթփված մարմինների լուսանկարները, հայտարարել էր, թե «էդ նկուղի նկարներում ցեմենտի ու քարերի մեշոկներ էին»։ Երևի արդեն այն ժամանակ անձնական փորձով համոզվել էր, որ կանեփն օգտակար բույս է։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   355 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ