...

Ձեզ տեղը չէին բերում

Ձեզ տեղը չէին բերում

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, թե դեմ չէ, որ Ադրբեջանը Կաշենի հանքում ներդրում անի, վերջնական արդյունքը տանի Ադրբեջան. «Ի՞նչ տարբերություն՝ ադրբեջանցի ա, կամ պարսիկ ա, կամ ռուս ա ներդրում անում՝ ապրանքը վաճառում, ի՞նչ խնդիր»:

«ՉԻ». Արա´, էն ո՞վ էր ասում, թե էս մարդիկ ոչմիթիզական են: Փաստորեն, 25 տարի շարունակ շահարկել են: Գետինը մտնեն: Լավ էլ զիջումներ անող տղերք են, փուլայինի համար ուշքները գնում է, հլը մի բան էլ Ադրբեջանին էստի համեցեք են ասում: Իսկ մենք նրանց քննադատում էինք:

Ձեզ ասենք, որ Ալիևի վիճակը գնալով բարդանալու է: Հերիք չէ, Լաչինի միջանցքը փակելով վնասներ է կրում, ոնց Ալեն Սիմոնյանն ասաց, հիմա էլ պիտի ներդրումներ անի Կաշենի հանքում: Ուզած-չուզած: Բա հո չի՞ թողնելու, որ կակոյ-նիբուծ պարսիկ կամ ռուս ներդրումներ անի: Խալխի առաջ խայտառակ կլինի, սաղ վրեն կծիծաղեն: 

Իսկ այսպես, շատ գրագետ մարտավարությամբ Իլհամին ծախսի տակ ենք գցելու: Դե որ Կաշենի հանքում ներդրումներ անի, ստիպված պիտի կռվից-բանից խուսափի, որ ներդրումները չկորչեն: Հալալ է, մեր թառլան տղերքին հալալ է, թշնամուն «ստուպորի» մեջ են գցել, մատների վրա ֆռռացնում են:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   370 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ