ՀՀ նախագահի խորհրդական Ռուբեն Կարապետյանը գրել է. «Երեկ փորձեր կատարվեցին պետականության դեռևս վերջին անսասան մնացած պատվարներից մեկը՝ ԱԳՆ-ն նույնպես ներքաշելու ներքաղաքական գործընթացում, փորձելով ստեղծված իրավիճակի մեղքի որոշակի բաժինը բարդել նաև ԱԳՆ-ի վրա, կապված երկրի վարչապետի ստորագրվելիք փաստաթղթի հետ:
Չհամարձակվեք մեր տան ներսի քայքայիչ խնդիրների ու անինքնիշխան վիճակի մեղքը բարդել ԱԳՆ-ի վրա, որն իր սահմանափակ միջոցներով ու իր վրա մշտապես զգալով երկրի ներքին քաղաքականության բացասական ազդեցությունը պատվով կատարել, կատարում և շարունակելու է կատարել իրեն վերապահված գործառույթները»:
«ՉԻ». Մեղավոր եք, մեղավոր, էլ մի: Մեղավոր եք, որովհետև ինչ-որ մեկը պետք է մեղավոր լինի այս իրավիճակի համար: Իսկ ո՞վ պետք է մեղավոր լինի: Իհարկե, ոչ իշխանությունները:
Եթե պատերազմում պարտվում ենք, ապա մեղավորը զինված ուժերն են, գեներալները, կամավորականները և, բնականաբար, նախկինները:
Եթե բարեփոխումներ չեն իրականացվում, մեղավորը բութ դատավորներն և, բնականաբար, նախկինները:
Եթե Ադրբեջանը նորանոր տարածքներ է պոկում Հայաստանից, մեղավորը ադրբեջանական տեսանյութեր տարածողներն են և, բնականաբար, նախկինները:
Եթե բանակցային գործընթացը տապալում ենք, մեղավորը տգետ դիվանագետներն են և, բնականաբար, նախկինները:
Եվ միայն իշխանություններն են, որ ճիշտ են: