...

Դուք ուր, Ղարաբաղյան շարժումն ուր

Դուք ուր, Ղարաբաղյան շարժումն ուր

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի կենսագրության մեջ նշված է. «2018թ. մարտի 31-ին՝ Գյումրիի Վարդանանց հրապարակից մեկնարկած «Իմ քայլը» շարժման անդամ»:

«ՉԻ». Գիտեք, չէ՞, ինչ են անում: Լսել են, որ ժամանակին Ղարաբաղյան շարժում է եղել, որոշել են, որ իրենց քայլելն էլ պակաս շարժում չի: Ավելին, կենսագրությունում նշելու արժանի փաստ է: Փաստորեն, իրենց շարժումը համեմատում են Ղարաբաղյան շարժման հետ: 

Միայն մի բան են մոռացել կամ չգիտեն. որ Ղարաբաղյան շարժումը 1988-ին սկսվեց և ընդամենը 3 տարում կարողացավ անկախ պետություն ստեղծել՝ ունենալով երկրաշարժ, շրջափակում, Կրեմլի պես հակառակորդ, խորհրդային զորքեր, պարետային ժամ, ՀԱԲ, փախստականներ:

Իսկ ձեր շարժում կոչվող տկզարը... է՜, կներեք, տնազը, ընդամենը 3 տարում կարողացավ անկախ պետությունը վարի տալ՝ չունենալով երկրաշարժ, շրջափակում, Կրեմլի պես հակառակորդ, խորհրդային զորքեր, պարետային ժամ, ՀԱԲ, փախստականներ:

Ոչինչ, տաք են. կանցնի ժամանակ, կենսագրության այս դրվագը փորձելու են ամեն տեղից ջնջել: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2888 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ